Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Կարևոր 04.06.2019   21:05   350

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված անձ կա. վերջինս կասկածվում է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: 

Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է»:

 Զաքար Հովհաննիսյանը Մարտի 1-ին Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց որովայնի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք, տեղափոխվել Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Սպանություն կատարելու կասկածանքով «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը. ՀՔԾ

Լուսանկարում՝  Գեղամ Պետրոսյանն է

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՔԾ, Մարտ 1-ի գործ, Գեղամ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon