Հայտարարություն. Վենետիկի հանձնաժողովը արդյունավետ է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը Տիգրան Պասկևիչյան. Այսօր դիմում գրեցի և ազատվեցի պաշտոնից. Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնի Ատլանտյան խորհուրդում (տեսանյութ) Քաղցրաշենցիները բողոքում են ոռոգման ջրի խնդրից. «Նիկոլին խաբում են» (տեսանյոթ) Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու ՀՀ վարչապետի որոշում. Ստեղծվել է օպերատիվ շտաբ ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խաչիկ գյուղին սպառնացող հրդեհը մարելու համար գյուղացիներն անցել են Ադրբեջանի սահմանը Ահազանգ. Վտանգված է մերձհալիձորյան անտառի հնավայրը. որոշել են «օբեկտ» կառուցել» Կոնգրեսական. ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա (տեսանյութ)

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետը կմնա կալանքի տակ

Մարտի 1 02.07.2019   19:19   142

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող, ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը կմնա կալանքի տակ, գրում է armtimes.com-ը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, այսօր մերժել է Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի բողոքը: Մեր զրույցում ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ Գեղամ Պետրոսյանը այսօր նույնպես մասնակցել է նիստին:

Պաշտպանը Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել եւ վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ, հունիսի 7-ին որոշել էր երկու ամսով կալանավորել Գեղամ Պետրոսյանին: Վերջինս անազատության մեջ է գտնվում հունիսի 4-ից:

Ոստիկանության գնդապետ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Զաքար Հովհաննիսյան, Մարտի 1-ի գործ, վերաքննիչ քրեական դատարան, Գեղամ Պետրոսյան, Տիգրան Սահակյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon