Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը

Հայաստան 04.06.2019   09:02   34

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական նշանակության մի քանի խնդիրներով պայմանավորված ընդգծեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի արագ և ամբողջ ծավալով գործարկման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն օդանավակայանի նշանակության մասին հայտնեց հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում:

«Օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն, ցավոք, իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ, և մենք նայում ենք ապագային ու ձևավորել ենք ապագայի օրակարգը: Այդ օրակարգում շատ կարևոր է, որ մենք, ի վերջո, հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը, դա ավիատոմսերի գների նվազումն է, որը շատ կարևոր է նաև Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք, իհարկե, ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ: Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում, ցավոք, տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին, և սա մեզ համար համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի, որ կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանանք ապահովել հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ոլորտի զարգացման գործում ընդգծեց Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության անգնահատելի գործունեությունը:

«Հայաստանում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը, և կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել է, և ունի շրջադարձային նշանակություն: Առաջինը՝ ասվեց արդեն, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է հիմնադրվել Հայաստանի Հանրապետությունում, և մենք հիմա բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանի համար, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին, և դեռ համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա: Երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն ունեցավ, գինեգործությունն է: Այսօր ՀՀ-ում գինեգործությունը շատ բուռն զարգացում է ապրում, և գինեգործության վերածննդի բնագավառում Էռնեկյան ընտանիքի ներդրումն անգնահատելի է, և շատ մեծ էներգիա տվեց ոլորտին «Կարաս» ընկերության հիմնադրումն ու «Կարաս» գինու թողարկումը ՀՀ-ում, և, ըստ էության Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ և պատճառ հանդիսացավ, և մենք այս գործունեության համար շնորհակալ ենք Էռնեկյան ընտանիքին, և ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է, և այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, և հույս ունենք ու համոզված ենք, որ դեռ կշարունակի ունենալ: Ուրախ եմ շատ, որ այսօր ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ, և այդ մթնոլորտի հաստատման գործում չափազանց էական է պարոն Մարտին Էռնեկյանի դերը, ով հենց առաջին րոպեներից ամեն ինչ արեց, որ կառավարության և ընկերության միջև ձևավորվի փոխադարձ վստահություն, և ապագայի վերաբերյալ միասնական տեսլական: Ես համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրականություն կդառնան»,- նշեց վարչապետը:

Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հանդես է գալիս որպեսօդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ Եվրոպայի և ԼատինականԱմերիկայի հիսուներեք օդանավակայաններում: Այս գործընթացը ներառում է օդանավակայանիկառավարման, ինչպես նաև վառելանյութի առևտրի հետ կապված գործունեություն, բեռնայինհամալիրներին և այլ նմանատիպ ծառայություններ:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2007թ. ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիոնկառավարման է տրվել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Կորպորասիոն Ամերիկա», Նիկոլ Փաշինյան, «Շիրակ» օդանավակայան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon