Կարեն Աբրահամյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել են «Հերոսների հետքերով» դաս-արշավի մասնակիցներին

Արցախ 07.05.2019   17:40   78

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել են «Հերոսների հետքերով» դաս-արշավի մասնակիցներին, որի ընթացքում բանակի հրամանատարը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն ու անդրադարձ կատարել Շուշիի ազատագրման պատմական նշանակությանը: Զուգահեռաբար Արցախի մայր ԲՈՒՀ-ում կազմակերպվել է արիության դաս, որը ավանդաբար վարել են բանակի հրամանատարն ու կրթության, գիտության և սպորտի նախարարը: 

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, անդրադարձել մայիսյան հաղթանակների դասերին, խոսել պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման պատմության մասին՝ հետագա հաղթանակների գրավական համարելով միասնության գաղափարը: Վերջում, պատասխանելով ներաաների հարցերին, Կարեն Աբրահամյանն անդրադարձել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, պաշտպանական ոլորտում իրականացվող համալիր գործընթացներին:

Եռատոնին ընդառաջ արիության դասեր են անցկացվել նաև հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են ՊԲ սպայակազմի ներկայացուցիչներ և արցախյան ազատամարտի վետերաններ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, Կարեն Աբ­րահամյան, Լեռնիկ Հովհաննիսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon