Կառավարությունը մտադիր է ընդլայնել ՍԴ դիմելու պատգամավորների հնարավորությունները

Քաղաքական 07.05.2019   15:40   51

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կառավարությունը մտածում է ընդլայնել պատգամավորների՝ սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, որպեսզի կարողանա դիմել ոչ միայն  ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը, այլ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ: 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նաև այս մասին խոսեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով պատգամավորների լիազորություններին:

«Պատգամավորը շատ լայն լիազորություններ ունի վերահսկողություն իրականացնելու գործադիր իշխանության նկատմամբ: Խորհրդարանն օժտված է շատ մեծ լիազորություններով՝ լսումներ, հարցապնդումներ կատարել, հանձնաժողով հրավիրել, վիճարկել գործադիր իշխանության մարմինների նորմատիվ իրավական ակտերը՝ և սահմանադրական և վարչական դատարանում:  Այսօր պատգամավորն իր լիազորություններով սուպերպատգամավոր է: Եվ մենք մտածում ենք ընդլայնել նաև այդ լիազորությունները, որ սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունենա ոչ միայն ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը, այլ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ»,-ասաց Զեյնալյանը: Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում ցույց են տվել, որ հասել են այնպիսի հաջողությունների, որոնք անկանխատեսելի էին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, Արտակ Զեյնալյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon