Կառավարության չիրականացրած խոստումները - 1

Հայաստան 16.03.2019   13:00   112

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը տարածեց մի տեսանյութ, որում անդրադարձ էր կատարվել նախորդ տարվա երկրորդ կիսամյակում՝ հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կառավարության ունեցած ձեռքբերումների, գրում է fip.am-ը:

Այդ տեսանյութում, սակայն, չէին ներկայացվում նշված ժամանակահատվածում գործած ժամանակավոր կառավարության մի շարք բացթողումներ, որոնց կանդրադառնանք ստորև:

Եվ այսպես, կառավարության՝ հունիսի 1-ին ընդունած ծրագրում նախատեսված էր նոր Ընտրական օրենսգրքի մշակում, ընդունում ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ համաձայն նոր օրենսդրության։

Սակայն, ինչպես գիտենք, թեև նոր ԸՕ-ի մշակումը տևեց մի քանի ամիս և այն հավանության արժանացավ Վենետիկի հանձնաժողովի կողմից, նոր օրենսգիրքն Ազգային ժողովում 2 անգամ մերժվեց, և ՀՀ ժամանակավոր կառավարությունը, այդ ժամանակ արդեն իր հրաժարականի մասին հայտարարած վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փաստացի չլուծեց իր առջև դրված գլխավոր խնդիրներից մեկը։ Արդյունքում Հայաստանը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հին ԸՕ-ով։

Նոր Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, ենթադրում էր ամբողջական համամասնական ընտրակարգի անցում, մատնահետքի կամ այլ գործիքների միջոցով միասնական բազայի ստեղծում և կրկնաքվեարկությունների իսպառ բացառում, կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերի իջեցում և այլն։

Ժամանակավոր կառավարության հաջորդ կարևոր նպատակն էր կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը։ Դրա համար պետք է ստեղծվեր մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմին, ներդրվեր նոր համակարգ, ըստ որի, պետական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացրած անձը կամ պետական պաշտոնյան պարտավորվում էին նոտարական հաստատմամբ լիազորել անկախ մարմնին իրենց անունով հարցումներ անել և ստանալ աշխարհի ցանկացած կետում իրենց անունով բացված հաշվեհամարների, դրանցում դրամական միջոցների առկայության, շարժի, անշարժ ու շարժական գույքի, արժեթղթերի մասին ամբողջական ինֆորմացիա։

Թեև հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին քննարկումները սկսվել են ներկայիս ԱԺ-ում, այնուամենայնիվ, դրա ստեղծումը նախանշված էր հենց ժամանակավոր կառավարության ծրագրում, ուստի կարող ենք պնդել, որ կառավարությունը այստեղ ևս ձախողվել է։

Նախորդ կառավարության կարևոր խոստումներից էր պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվության անվճար տրամադրումը։

Այս կարգավորումը հնարավորություն կտար լրագրողներին և հետաքրքրված անձանց առանց ֆինանսական միջոցներ ծախսելու ստանալ իրավաբանական անձանց մասին լիարժեք ինֆորմացիա, ինչպես նաև տեսնել, թե որ պաշտոնյան ինչպիսի կապ է ունեցել տվյալ իրավաբանական անձի հետ։ Սա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող և վերահսկող բավականին լուրջ մեխանիզմ է, որը, սակայն, ինչպես վերը թվարկվածները, մնացել է թղթի վրա, եզրափակում է  fip.am-ը:

Շարունակելի...

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն, խոստումներ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon