«Ժողովուրդ». Զինծառայողի մահվան դեպքի մանրամասները

Մամուլ 12.02.2019   09:49   67

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել կատարվածից: Ըստ այդմ, Մ. Գրիգորյանը եղել է սպա: Նա դիրքում ժամկետային զինծառայող Աշոտ Կիրակոսյանի ձեռքից վերցրել է հեռախոսը: Արդյունքում՝ ժամկետային զինծառայողի և Մ. Գրիգորյանի միջև վիճաբանություն է սկսվել: Վեճը այն աստիճան է թեժացել, որ ժամկետային զինծառայողը կրակել է սպային, որն էլ ստացած վնասվածքից մահացել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում: Վիճաբանությունը եղել է դիրքերում, իսկ ահա մահացու կրակոցն արձակվել է արդեն «բլինդաժում»:

Նշենք, որ այս տարվանից նորակոչիկներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ հեռախոսներ, սակայն հրամանատարական կազմը վերահսկողություն է իրականացնում, և հատկապես դիրքերում հեռախոսներ ունենալն արգելված է»: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զինվոր է զոհվել, «Ժողովուրդ», բանակ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon