«Ժողովուրդ». Փաշինյանի կոշտ արձագանքը

Մամուլ 13.02.2019   08:11   128

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը հրապարակային հայտարարություններով պարբերաբար տհաճ անակնկալներ է մատուցում` նրան դնելով անհարմար դրության մեջ: Ու տպավորություն է, որ վաչապետը պարզապես կրակն է ընկել այդ թիմի ձեռքը: Արդեն մի քանի օր է՝ քննարկման թեմա է դարձել համացանցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումները, ավելի ճիշտ` վիրավորական արտահայտությունները, ՀԱԿ ներկայացուցիչերի հասցեին: Երեկ նրան միացավ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամներին անվանել էր ԿԳԲ գործակալներ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ, ընդ որում՝ արձագանքը բավական խիստ էր: Նա խորհրդականից այդ խոսքերի համար պարզաբանումներ է պահանջել:

«Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- տեղեկացրել է Փաշինյանի խոսնակը:

Երեկ` ավելի վաղ` կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ չի կարող այդ կարգավիճակում խոսել այնպես, ինչպես առաջ: Մինչ այդ նկատենք՝ սա առաջին նման դեպքը չէր. թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունում պաշտոն ստացած մի քանի հոգի հրապարակային հայտարարություններում անցել էին թույլատրելիի սահմանը և ստիպված եղան աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Սակայն տեղի ունեցածը կարծես դաս չեղավ թիմի մյուս անդամների համար. նրանք մոռացել են այդ ամենը, մինչդեռ ճիշտ կանեին, եթե հիշեին պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում Փաշինյանի ելույթի հատվածը, երբ խորհուրդ էր տվել խոսելուց առաջ մտածել: Հիմա այս խորհուրդի կարիքն ունեն հենց նրա կողմնակիցները: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սոֆյա Հովսեփյան, Նիկոլ Փաշինյան, Սրբուհի Ղազարյան, «Ժողովուրդ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon