«Ժողովուրդ». Մինչ այժմ համաներում է կիրառվել 908 դատապարտյալի հանդեպ

Մամուլ 07.02.2019   09:10   42

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ հրապարակեց համաներման օրենքը կիրառելիս խախտումների մասին: Դեպքերից մեկն էլ կապված էր ՔԿՀ պետի գործունեության հետ: Ըստ այդմ` դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշում, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ դեպքը կապված է «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալի հետ: Սակայն, ըստ նրա, դա տեխնիկական խնդրի հետևանք է եղել: «Այսօրվա դրությամբ համաներում ՔԿ-ի կողմից կիրառվել է 908 դատապարտյալի նկատմամբ, որից 605 դատապարտյալները ազատ են արձակվել, իսկ 303-ի նկատմամբ պատժի կրճատում: Իսկ 908 որոշման մեջ մեկ դեպք հնարավոր է»,- ասել է Մխոյանը: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Ժողովուրդ», համաներում

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon