«Ժողովուրդ». ՀՀԿ-ից հեռացածների թիվը հասնում է տասնյակ հա­զարների

Մամուլ 08.02.2019   09:10   80

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափո­խությունից հետո Հայաստանի Հանրա­պետական կուսակցության շարքերը մեծ թվով մարդիկ են լքում։ Հունիսի դրությամբ դուրս եկածների թիվը 600 էր, սեպտեմբերին՝ 6000-ից ավելի, իսկ հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաս­տանի Հանրապետական կուսակցու­թյունից 8000 մարդ է դուրս եկել:

Նշենք՝ 8000 մարդ ՀՀԿ-ն լքել է պաշ­տոնապես՝ կուսակցության գրասենյակ դիմում ներկայացնելով: Սակայն ՀՀԿ-ից հեռացածների թիվն իրականում ավելի մեծ է, հասնում է տասնյակ հա­զարների: Շատ շատերը թավշյա հե­ղափոխության օրերին ուղղակի պատ­ռում կամ վառում էին իրենց անդամատոմսերը: Շատերը ուղղակի համարում են իրենց անդամակցությունը դադա­րեցված՝ անգամ այդ մասին տեղյակ չպահելով ՀՀԿ-ին:

Վերջապես, այս կու­սակցությունից նախորդ տարի դուրս եկան նաև ղեկավար կազմի՝ Գործա­դիր մարմնի անդամներից երկուսը՝ նախկին վարչապետ Կարեն Կարա­պետյանն ու Սամվել Ֆարմանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրեթե մեկ ամիս է ՀՀԿ կազմակերպչական հանձ­նաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից փորձում է ճշտել, թե քանի մարդ է այս պահի դրությամբ լքել կու­սակցությունը, սակայն վերջինս խուսա­փում է պատասխանել՝ ասելով որ զբաղված է, կխոսի մեկ ժամ հետո, և հետո չի պատասխանում մեր զանգե­րին: Ենթադրելի է, որ ՀՀԿ-ն լքածների թիվը հասել է մի չափի, որի մասին հար­ցը կուսակցության պատասխանատու­ները լսելիս նյարդայնանում են կամ ամաչում են հրապարակել:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Ժողովուրդ», ՀՀԿ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon