«Ժամանակ». Կառավարության ծրագիրը ստեղծագործական ուրույն ոճ է

Մամուլ 08.02.2019   09:20   77

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակի» զրուցակիցն է  տնտեսագետ, 199498 թթ Կենտրոնական բանկի նախագա Բագրատ Ասատրյանը։

– Հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որի շուրջ բավականին թեժ քննարկում է ծավալվել: Ընդդիմախոսներն այն համարում են բարի ցանկությունների փաստաթուղթ՝ համարելով, որ քիչ են թվային տվյալները, տոկոսները և քիչ են զարգացման թվային ցուցանիշները:

– Ես կհամաձայնեի այդ գնահատականը տվողների հետ: Կառավարության ծրագիրը ստեղծագործական ուրույն ոճ է, ոչ մի փաստաթղթում չի ասվում, որ ցուցանիշներ պետք է ներառի և այլն. այսինքն՝ ազատ ստեղծագործական ոճ է: Կառավարության ծրագրին առաջին գնահատականը, որ կտայի, հետևյալն է՝ ոճաբանական իմաստով նախկին կառավարության ծրագրի ժառանգության շարունակությունն է:

– Քաղաքական գնահատական եք հնչեցնում:

– Գիտեք՝ ծրագրերն այդպիսին են, մի օրում չեն սկվում կամ մի օր չեն ավարտվում: Տարիներ առաջ՝ 90-ականներին ես ԳԽ պատգամավոր էի, երբ որ իրական հեղափոխական մթնոլորտ էր, համակարգ էր փլուզվում, նոր տնտեսական համակարգ էր ձևավորվում, մշտապես խոսակցություն կար Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությունների մասին, ես առաջարկում էի բացել կոմունիստական համագումարներում արձանագրված կանոնները, սկզբունքները՝ մտածելով, որ այնտեղ շատ պիտանի բաներ կլինեին: Շարունակականության մեջ վատ բան չպետք է տեսնենք: Եթե դիտարկենք վերջին տասնամյակը, 2008-ից սկսած՝ ծրագիր առ ծրագիր ցուցանիշների թիվը կտրուկ նվազել է, իսկ 2008-ի ծրագրում բազմաթիվ ցուցանիշներ կային, որոշ ցուցանիշներ չապահովվեցին, բայց ոչ մի բան չկատարվեց:

– Ցուցանիշը հաշվետվողականություն է պահանջում, ճի՞շտ է:

– Այո՛: Այս տարվա ծրագրի ցուցանիշները 2017թ. ծրագրի մակարդակով է ներկայացված: Եթե ինձ հարցնեք՝ սա ձեզ բավարարո՞ւմ է, կասեմ՝ ոչ, որովհետև ոչ թե պարտադիր է կոնկրետ ցուցանիշներ նշելը, այլ որովհետև իշխանության որակի փոփոխությունը՝ ժողովրդական իշխանության ձևավորումը (տվյալ դեպքում՝ կառավարության), ենթադրում է որոշակի ցուցանիշների հրապարակման պահանջ. ի՞նչ նպատակներ եք հետապնդում, իսկ նպատակների չափելիության ձևը միմիայն ցուցանիշներն են: Ընդ որում՝ մի հետաքրքիր բան նկատեցի. կառավարության ծրագրում՝ 22-րդ էջում սրա անհրաժեշտությունն արձանագրված է: Բայց ծրագրում բավականին թույլ են ներկայացված ցուցանիշները, և ոչ միայն ցուցանիշների սղություն է, քիչ են հարցադրումները՝ կոնկրետ թվային ցուցիչների տեսքով, այլ նաև նշված ցուցիչների մակարդակը ցածր է: Այդ իմաստով, սա 2017թ. ծրագրի կրկնությունն է. առանցքային թվերին անդրադառնանք՝ երկու ծրագրում էլ տնտեսական աճը 5 տոկոսի շուրջ է, սոցիալական վիճակի բարելավման ցուցիչները համարյա համընկնում են, այս ծրագրում տրված լուծումները նախորդ ծրագրից են գալիս:

– Դուք գտնում եք, որ այդ տարբերությունները պետք է ավելի էակա՞ն լինեին:

– Միանշանակ: Նախ՝ մեր երկիրը կանգնած է խնդիրների առաջ, եթե այդ խնդիրները չէին լուծվելու, թող նախկինները մնային, չլուծեին, չլուծելու ձևերը գտել էին, մե՛կ կարդարանային, մե՛կ ընտրակեղծիքներով ու կաշառքներով ընտրություններ կկազմակերպեին ու կգոյատևեին: Բայց այս իշխանության առջև պահանջները դրված են, և կարծում եմ, որ այս իշխանության առանցքը, հիմքը, գաղափարախոսությունը հաշվետվողականությունն է հանրության կամ ընտրողների առաջ: Բայց այստեղ երկակի տարր կա՝ մի կողմից պետք է հրապարակեն իրենց ծրագիրը, մյուս կողմից՝ պետք է հաշվետու լինեն, քաղաքական իմաստով պատասխան տան այս ծրագրի իրականացման համար: Իբրև քաղաքացի և հարկատու սա իմ պահանջն է, և հուսով եմ, որ այս խնդիրը արծարծվելու է խորհրդարանում:

Բովանդակային կամ գաղափարական իմաստով ծրագրում էական տեղաշարժեր կան: Նախորդ ծրագրերի հետ եթե համեմատենք, այստեղ առանձնացվել են 4 հիմնական խնդիրները, որոնք առանցքային պետք է լինեն այս ծրագրի կատարման համար: Եվ գաղափարախոսական փոփոխություն կա. այս խնդիրների մասով բեռը դրվում է հանրության, քաղաքացու վրա: Եթե նախկինում առաքելությունները բնութագրում էին այն անելիքները, որոնք իշխանությունը պետք է կատարեր, այստեղ ենթադրվում է, որ այդ ամենին մասնակից պետք է դառնա հասարակությունը, իմ կարծիքով՝ սա իր շարունակությունը պետք է ունենար՝ տրամաբանական և կոնկրետ ժամկետներ և ցուցանիշներ պետք է նշվեին, որ քաղաքացին և՛ մասնակից դառնա, և՛ կարողանա գնահատել: Եվ երկրորդ՝ այս ծրագրի նկատմամբ պետք է վերաբերմունքը փոխվեր. ըստ էության՝ այս ծրագիրը պետք է հայտարարություն լիներ կառավարության և հանրության միջև համագործակցության մասին: Ես շատ ուրախ կլինեի, որ որպես քաղաքացի տեսնեի իմ անելիքների մասը: Այս ծրագրում կան խոստումներ, նոր բաժիններ, նոր հատվածներ և որոշակի լուծումներ են առաջարկված:

– Հարգելի Ասատրյան, մյուս խնդիրը. ասում են՝ առանց կառավարության հստակ կառուցվածքի ինչպե՞ս է իրագործվելու այս ծրագիրը:

– Բնականաբար: Կարծում եմ՝ այս գործընթացները զուգահեռաբար պետք է ընթանան, չմոռանանք, որ կառավարության կառուցվածքը օրենքով է սահմանվում, պետք է որ օրակարգում այդ խնդիրը դրված լինի: Այո՛, այդ կապն ակնհայտ է, էլ չեմ ասում, որ կառավարության կառուցվածքի և կազմի խնդիրը նաև պետք է համապատասխանի այն քաղաքական զարգացումներին ու բացահայտումներին, որոնք արվել են: Խոսքն այն առաջնահերթությունների մասին է, որոնք առաջ քաշեց շարժումը, օրինակ՝ ժողովրդագրական զարգացումներ, ներդրման խնդիր և այլն. այս ամենը պետք է արտացոլվի կառավարության կառուցվածքում:

– Կառավարության կառուցվածքի և զարգացման ծրագրի նախագիծը զուգահեռաբար են քննարկվում, այստեղ ցեյտնոտային իրավիճակ չեք տեսնո՞ւմ:

– Ո՛չ, նորմալ իրավիճակ է, ես խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ այս քննարկումները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կառուցվածքով կառավարություն ձևավորել:

– Ձեր կարծիքով՝ կառավարության ծրագրում թվերի ու տոկոսների չլինելը կամ քիչ լինելը վկայում է, որ կառավարությունը խուսափում է հաշվետվողականությունից և իրեն ապահովագրում պատասխանատվության բեռի՞ց:

– Դժվարանում եմ ասել, կարծում եմ՝ ամեն դեպքում այս կառավարությունը գիտակցում է, որ սա Սերժ Սարգսյանի կառավարությունը չէ, սա ընտրված կառավարություն է: Այն ժամանակ ելակետային էր, որ անեմ-չանեմ՝ մեկ է: Այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք հաշվետու են, և զարգացման թիվ մեկ գրավականը իրենց հաշվետվողականությունն է, հակառակ դեպքում՝ այն սկզբունքներն ու գաղափարները, որ դրվել էին հեղափոխության հիմքում, արժեզրկվելու են, իմաստազրկվելու են: Հինգ տոկոս տնտեսական աճը թույլ ցուցանիշ է մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար: Մեզ երկնիշ տնտեսական աճ է պետք, առնվազն տարեկան 2-3 մլրդ օտարերկրյա ներդրումներ պետք է լինեն: Ես իմ դժգոհությունը հայտնել եմ 2019-21 միջնաժամկետ զարգացման ծրագրի վերաբերյալ, որտեղ նախորդ տարիների համեմատ ցուցանիշների նվազում կար, որը չէր սազում այս նոր իշխանություններին:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բագրատ Ասատրյան, «Ժամանակ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon