Իրազեկում. Գործարկվել է նպաստի հաշվիչը

Հայաստան 11.05.2019   12:30   69

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գործարկվել է նպաստի հաշվիչը։
Նախարարության կայքի (mlsa.am) նպաստի հաշվիչ բաժնում կարող եք մուտքագրել Ձեր ընտանիքի սոցիալական տվյալները և ստանալ գործող համակարգով արդյունքային ցուցանիշը։ Առայժմ չեն մուտքագրվում միայն գյուղատնտեսական նշանակության հողերի կարգերի, տեսակների և արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը

Հարգելի բարեկամ,

«Նպաստի հաշվիչ» ծրագրում Ձեր ընտանիքի սոցիալական տվյալների մուտքագրման ժամանակ խնդրում ենք լինել ուշադիր և մուտքագրել հավաստի տեղեկություններ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում սոցիալական խմբերի, դրանց ամրագրման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի և ամրագրման առանձնահատկությունների մասին կարող եք տեղեկանալ “Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության՝ 2014թ․ հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերից (տես որոշումը):

Տեղեկացնում ենք նաև, որ «Նպաստի հաշվիչ» ծրագրում առայժմ չեք կարող մուտքագրել միայն գյուղատնտեսական նշանակության հողերի կարգերի, տեսակների և արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ տվյալների անհասանելիության պատճառով:

Եթե Դուք ունեք սեփականության կամ վարձակալության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ապա հնարավոր է, որ Ձեր ընտանիքը նկարագրող մյուս տվյալների հիման վրա ձևավորված անապահովության միավորը (նպաստի իրավունքը) տարբերվի՝ անապահովության միավորի՝ ամբողջական տվյալներով հաշվարկված վերջնական արդյունքից:

Սոցիալական խմբերի մասին տվյալների լրացման համար խնդրում ենք օգտվել ուղեցույցից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նպաստի հաշվիչ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon