«Իմ քայլի» պատգամավոր. «Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկումը բացասաբար կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա»

Ճեպազրույց 12.03.2019   14:30   75

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Բաբկեն Թունյանը Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման հետ կապված վերապահումներ ունի:

Առողջապահական տեսանկյունից հիմնավորված չէ և բացասաբար կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը.

«Արտադրողների կողմից մտահոգությունը տեղին է: Առողջապահական հիմնավորումը, որը ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպով տարածելու համար, շատ վիճահարույց է: Մենք, շաքարայնության փոխարեն, շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա: Շաքար պարունակող ավելի վնասակար ըմպելիքը կարող է դուրս մնալ ակցիզային հարկից, իսկ գազավորված մեկ այլ ըմպելիք հարկվել: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի: Իսկ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդելու է բացասաբար: Սա նշանակում է, որ դրանից կտուժեն ցածր գնային սեգմենտում աշխատողները, իսկ  այդ փոփոխության արդյունքում շուկայում խոշորները կարող են «կլանել» փոքրերին »։

Թունյանը նկատեց, որ ֆինանսների նախարարությունը լսում է բոլոր կողմերի կարծիքները: Հնարավոր է, որ մինչ ԱԺ հասնելն այդ հարցը լուծված լինի: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ակցիզային հարկ, «Իմ քայլը», գազավորված ըմպելիքներ, Բաբկեն Թունյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon