«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելու

Մամուլ 08.02.2019   08:15   214

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախօրեին հարցաքննվել էր նաև Սերժ Սարգսյանը․ սա նրա երրորդ հարցաքննությունն էր։ Մենք տեղեկացանք, որ մոտ 1500 հարցից կազմված հարցաշար են նրան ներկայացրել, որի մեջ ոչ միայն Մարտի 1-ի թեման է։

Մասնավորապես, Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին, «Հարավկովկասյան երկաթուղու»՝ խոտանված ռելսերի վաճառքի դրվագով են հարցեր տվել։ Այս դեպքով քրեական գործ կա հարուցված։ Ըստ որոշ աղբյուրների, այդ գումարներից նախկին իշխանությունը ժամանակին զենք է ձեռք բերել։

ՀՔԾ-ն համառորեն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հարցաքննության մանրամասները։ Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահին աջակցող իրավաբանների խումբ է ստեղծվել, և ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր, որ նրան մեղադրանք է առաջադրվելու, անգամ կալանք են կիրառելու։

News-Line-ի խմբագրության կողմից.

«Հրապարակ» թերթում և նրա կայքում այս նյութը տեղադրված է Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարով և «Ըստ շրջանառվող լուրերի՝ մեղադրանք է առաջադրվելու» վերնագրով։

Ինչպես տեսնում եք նյութի և վերնագիրը, և բովանդակությունը կապ չունեն Առաջին նախագահի հետ։ Առաջին նախադասությունը նյութի բովանդակության կոնտեքստից դուրս է, դրված է միտումնավոր՝ մեղադրանք առաջադրելը Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ տպավորություն առաջացնելու նպատակով։ Սա արդեն ոչ միայն ապատեղեկատվություն է, այլ նաև՝ սադրանք։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Հրապարակ», սադրանք, Սերժ Սարգսյան, ապատեղեկատվություն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon