«Հրապարակ». Նիկլ Փաշինյանը պաշտոնյաների ֆեյսբուքներից դժգոհ է

Մամուլ 13.02.2019   08:20   73

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն և գնան ստուգելու որևէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն, փաստորեն, դուք մինչև ստուգելն արդեն որոշել եք»։

Փաշինյանի թիմակիցները համոզված են, որ վարչապետի խոսքն ուղղված էր Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ում աշխատանքից թիմում դժգոհ են և նշանակելու համար զղջացել են, իսկ հանելը խնդրահարույց է։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

NewsLine-ի մեկնաբանությունը.

Իսկապես Նիկոլ Փաշինյանի թիմում խնդիր կա ֆեյսբուքյան տարածքում արտահայտվելու կոռեկտության, ինչպես նաև քաղաքական բովանդակության հետ։ Սակայն խոսքը գնում է աղմուկ հանած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և նրան միացած վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի մասին։ Իսկ թե ինչու է նախկին իշխանությունների սպասարկու և ապատեղեկատվություն տարածելու առաջատար «Հրապարակ» թերթն իր անորոշ փաստարկով փորձում դժգոհության սլաքն ուղղել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ենթադրելի է, որ փորձ է արվում նախ քողարկված կարպով պաշտպանության տակ առնել Սոֆյա Հովսեփյանի և Սրբուհի Ղազարյանի ապատեղեկատվական գիծը, որը մշտապես եղել է «Հրապարակ» օրաթերթի որդեգրած կեղտոտ քարոզի ուղին և հարվածել ի պաշտոնե նախկին իշխանությունների համար անցանկալի գործառություն իրականացնող Պետական վերահսկողության ծառայության պետին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հնարավոր ապատեղեկատվություն (խմբ), Դավիթ Սանասարյան, «Հրապարակ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon