«Հրապարակ»․ Դավիթ Հարությունյանին ՀՀԿ-ում առանձնապես վստահությամբ չեն վերաբերվել

Մամուլ 12.12.2018   08:24   122

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀԿ-ն այս օրերին գտնվում է վերաժևորման փուլում։ «Ի՞նչ կարիք կա թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանորեն հաղթահարել ստեղծված վիճակը, պայքարը չի դադարեցվելու, սակայն մեկ-երկու ամիս պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Համենայնդեպս, գարնանը զարգացումներ ենք սպասում՝ հատկապես ղարաբաղյան գործընթացում, ըստ այդմ էլ պետք է վերադասավորվենք։ Բոլոր դեպքերում 60 հազար ձայնը քիչ չէ, և գրագետ աշխատանքի դեպքում այն կարելի է բազմապատկել»,- ասաց ՀՀԿ անդամը։

Ասել էիք՝ գարնանը համագումար եք անելու, Սերժ Սարգսյանը հեռանալու է, Վիգեն Սարգսյանը փոխարինի նրան։ «Նախ՝ համագումարի մասին մենք խոսել ենք, եթե ընտրությունները մայիսին տեղի ունենային, հիմա համագումարի մասին խոսք չկա, էլ առավել խոսք չկա Սերժ Սարգսյանի՝ կուսակցության ղեկավարումը թողնելու մասին։ Նա ժամանակավոր պետք է «գնար» ընտրությունների նախօրյակին, բայց հիմա հասկանալի է, չէ՞, որ նա միակն է, որ կարող էր այս բարդ փուլում ղեկավարել, կոնսոլիդացնել կուսակցությունը»։

Ասում են՝ թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Աշոտյանը, Շարմազանովը, Արփինեն, էլ առավել՝ Դավիթ Հարությունյանն արդեն առաջարկներ են ստացել, որը՝ Բրյուսելից, որը՝ ԵՄ կառույցներից, որը՝ Մոսկվայից։ «Նախ՝ մի բան կուզեի ասել Դավիթ Հարությունյանի մասով․ մենք անցյալում նրան առանձնապես վստահությամբ չենք վերաբերվել, էս ընտրությունները պարզեցին, որ նա ահավոր սկզբունքային անձնավորություն է։ Որևէ մեկը որևէ տեղ չի գնալու․ բոլորս մնալու ենք կուսակցությունում՝ պայքարի նոր փուլն ապահովելու»։

Չե՞ք վախենում ՀՀՇ-ի ճակատագրի կրկնությունից։ «Ամենամեծ թյուրիմացությունը ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ համեմատելն է․ ՀՀՇ-ն նույնպես հեղափոխական ակունքներից եկավ, հետո հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին։ ԱՄԿ-ՀՀԿ-ն պահպանողական ակունքներում է, այսօր այդ դաշտը դատարկ է Հայաստանում»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դավիթ Հարությունյան, «Հրապարակ», ՀՀԿ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon