«Հրապարակ»․ Բագրատ Ասատրյան․ Դաշտում շատ է մեծացել չարությունը

Մամուլ 11.12.2018   10:36   205

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հարցազրույց Կենտրոնական բանկի նախ­կին նախագահ Բագրատ Ասատր­յանի հետ։

- Պարոն Ասատրյան, գրվեց, որ հունվարից մինչև հիմա Հայաստա­նից 121 մլն դոլարի արտահոսք է եղել: Արտահոսքերը նոր չեն, բայց հաշվի առնելով, որ երկրում հե­ղափոխություն է տեղի ունեցել, արդյոք դա չի վկայում, որ կապի­տալը դուրս է գալիս, ու հին համա­կարգը չի կարողանում հարմարվել նոր Հայաստանի իրողություններին:

- Նախ' ընդհանուր միտումը, վեր­ջին տարիներին անընդհատ գործ ենք ունեցել ուղղակի ներդրումների հոսքի հետ: Սա հայտնի է և սա պայմանավորված է մեր տնտեսու­թյան առանձնահատկություններով: Մենք փակ տնտեսություն ենք, երեկ էլ, այսօր էլ, դեռ երկար ժամանակ, որը փողի պահանջ չունի: ժամա­նակին ասում էինք՝ մենաշնորհներ, իշխող դիրք ունեցողներ, կոռուպցիա, որոնք բերեցին՝ Հայաստանի տնտե­սությունը դրեցին փակ համակարգի մեջ, որտեղ յուրաքանչյուր ոլորտում որոշիչ դիրք ունեցողն ինքն էր հարցե­րը որոշում: Եվ դրսից ներդրումների հնարավորություններն էապես սեղմ­ված են, կրճատված: Սա մեր տնտե­սության առանձնահատկությունն է, և այս միտմամբ երևույթի հետ գործ ունենք: Այո, այս տարի մենք նաև գործ ունեցանք, բացի ամեն ինչը' նաև որոշակի արտահոսք: Սա տեսանելի է. ապրիլ-մայիսների ընթացքում շուրջ 200 միլիոնի ծա­վալի արտահոսք եղավ: Բայց եթե այդ' ներհոսք-արտահոսք թվերը հա­մեմատենք, այս պահին արտահոսքի մասով ցուցանիշը լինելու է ավելի շուտ մեծ, քան նախորդ տարիներին: Ու սրա տակ ամեն ինչ էլ կարող ես հասկանալ։  Ի վերջո, բոլորս հասկանում ենք, որ այստեղ մեծ է կոռուպցիոն տարրը, տարիներ շարունակ մեր բիզ­նեսում կոռուպցիոն էլեմենտը շատ մեծ է եղել: Մենք գիտենք, որ բիզնես-իշխանություն սերտաճումը հա­սել էր բացարձակ մակարդակի: Այն աստիճանի, որ որևէ ոլորտում եկա­մուտ ստանալու համար կամ պետք է լինեիր առաջին դեմքի եղբայրը, մտերիմը, կամ պետք է լինեիր ինչ-որ պաշտոնյա, որին թույլատրված էր այս կամ այն բիզնեսով զբաղվել: Պարզ է, որ այդ ճանապարհով վա­ստակած փողերի մի մասը պետք է դուրս գար... Ես հուսով եմ, որ գալիք տարում այդ հոսքը կկրճատվի, կնվա­զի կամ կվերանա: Բայց, ամեն դեպ­քում, այս երևույթը դեռ կա ու դեռ ամբողջությամբ կանխված չէ:

- Հիմա այդ եղբոր գործոնը չկա, բիզնեսում «եղբոր գործակցի» մա­սին ժամանակին շատ էր խոսում Նիկոլ Փաշինյանը, հիմա չկա, ինչու չի աշխատում համակարգը, հինը քանդվել է, նորը չի աշխատում:

- Չի կարող այդքան շուտ աշ­խատել: Այն տեսական ուրույն հա­մակարգ էր, որը որոշակի տեսք էր ստացել: Տնտեսական կառուցվածքի առումով մեր երկրում էական տեղա­շարժեր են տեղի ունենում: Պատկերը հետևյալն է. ժամանակի ընթացք­ում առաջնայնություն են ստացել այն ոլորտները, որոնք աշխատում են կարճ ցիկլով, առևտուր, մատա­կարարում, սպասարկում, բոլոր այն ճյուղերը, որոնք գտնվում էին շահե­կան վիճակում: Օրինակ՝ էս հանքա-հումքային հատվածները: Այստեղ ընդամենը պետք է արտոնություն ունենալ, կորզել, արտահանել...

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բագրատ Ասատրյան, «Հրապարակ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon