«Հրապարակ»․ 20 տարի երկիրը քանդում, ավերում էին

Մամուլ 09.02.2019   09:15   280

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թավշյա հեղափոխու­թյան ժամանակ Նիկոլ Փաշինյանին սատարողներից էր: ՀԱԿ-ը հրաժարվեց առանձին մասնակցել նաև Երևանի ավագանու և Աժ ընտրություններին` հայտարարելով, որ իր աջակցությունն է հայտնում հեղափոխությունն իրականացրած ուժին: Իսկ, ահա, անցած ամիս­ների ընթացքում մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրա­կանացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին և արտաքին քաղաքականությունը:

ՀԱԿ վարչության անդամ, նախ­կին քաղբանտարկյալ Աշոտ Մա­նուկյանից հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ-ին գոհացնում է Նիկոլ Փաշինյանի իրականացրած կադրային, արտաքին քաղաքականությունը, որ լռություն են պահպանում:

- ՀԱԿ-ը վաղուց արտահայտել է իր դիրքորոշումը, մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին: Բնական է, կան բաներ, որոնք մեզ չեն բավա­րարում, բայց մենք այդ մասին չենք խոսում, չենք շեշտադրում, որովհետև կան ավելի լուրջ խնդիրներ: Մենք համբերատար սպասում ենք, կարևորն այն չէ, որ մեզ ամեն ինչ բավարարի, այլ որ վերջնական արդյունքը լինի ցանկալի:

- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ներկա խորհրդարանական մեծա­մասնությունը, կառավարության կազմը Ձեզ գոհացնում են:

- Ինձ գոհացնել կամ չգոհացնելը դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում կամ սխալ է անում: Հնարավոր է, որ ինձ ինչ-որ բաներ դուր չեն գալիս, բայց Նիկոլ Փաշինյանն ունի հեռահար ծրագրեր: Հնարավոր է, որ ես չեմ կողմնորոշվում, թե իր ծրագիրը որն է կամ դեպի ուր է առաջնոր­դում երկիրը: Այնպես որ՝ պետք չէ շտապողականություն ցուցաբերել և պահանջել այն, ինչ մենք դեռ չենք ընկալում: 20 տարի քանդում էին, ավերում էին, և մենք բոլորս հլու-հնազանդ նայում էինք, թե ոնց է երկիրը քանդվում: Ոչ մի ակտիվ քննադատություն չի եղել այդ ըն­թացքում: Հիմա չե՞նք կարող համբե­րել, սպասել, տեսնել, թե ինչ է կա­տարվում:

- ՀԱԿ անդամ Վլադիմիր Կա­րապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, մամուլում տեղեկություն հրա­պարակվեց, որ Գագիկ Ջհանգիրյանին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է տեսնել գլխավոր դատա­խազի պաշտոնում: Մարդիկ եզրա­կացնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգն ուզում է համալրել Տեր-Պետրոսյանի կադրերով:

- Միակ կադրը Վլադիմիր Կարա­պետյանն է, դրանով եզրակացնո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի կադրերով է իրեն շրջապատում: Մյուսները ՀԱԿ-ից չեն: ՀԱԿ-ն ունի հազարավոր կադրեր, որոնք բարձ­րագույն որակի և մակարդակի են: Իսկ նման տեղեկություն հրապարակողին հարցրեք, թե որտեղից են նման լուրեր տարածում:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Հրապարակ», Աշոտ Մա­նուկյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon