ՀՔԾ-ն արձագանքել է Միհրան Պողոսյանի առաջարկին

Հայաստան 23.03.2019   10:30   138

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ 2016-ի օֆշորային սկանդալի գործով, «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Օհանջանյանի խոսքով, Պողոսյանը չի ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։

«Պողոսյանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել է, քանի որ, ըստ ՀՔԾ խոսնակի, այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները»,- երեկ հաղորդել է «Ազատությանը»:

Ավելի վաղ՝ մարտի 20-ին, News-line.am-ի հետ հեռախոսազրույցում Միհրան Պողոսյանն ասել է, որ իր աշխատանքային գործունեությանը վերաբերող ցանկացած դրվագ պատրաստ է քննարկելու.

«Իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու քննչական մարմիններին՝ բացահայտելու և իրազեկելու հանրությանը, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ամենակարևորը, թե արդյոք ում էր ձեռնտու իմ անվան հետ կապված այս ամբողջ հեքիաթը», - պնդել է Պողոսյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՔԾ, Միհրան Պողոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon