Հովհաննիսյանը՝ Սիրիա մասնագետներ ուղարկելու իրավական հիմքերի մասին

Բանակ 11.02.2019   10:00   62

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև` մեր միջազգային որոշ գործընկերներին, ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը` հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի ներգրավվածությունը, մարդասիրական առաքելությանը։ 
ՊՆ-ը հանդիսանում է այդ կենտրոն ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը։

ՏԵՂԵԿԱՆՔ

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր),
  • Համաձայնագիրը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին և ուժի մեջ է մտել 14.02.2002թ.
  • Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում.
  • «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասին համապատսխան՝

«Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում».

ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,
բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,

  • Վերը նշվածն ուղղակիորեն ամրագրում է կողմերի իրավասությունը մեկնաբանելու Համաձայնագրի դրույթները երկկողմանի ընդունելի տարբերակով,
  • Համաձայնագրի 4-րդ հոդվածը Կողմերին պարտավորեցնում է «Համաձայնագրի դրույթներն իրագործելիս պետք է ամբողջապես պահպանեն փոխանակված տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը»
  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:
  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 3-րդ մասի «ե» կետի համաձայն «ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ` պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ»

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Համապատասխան իրավական ակտերի մի մասը Պետական և ծառայողական գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն։

Ավելին` դրանց չարտոնված հրապարակումը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն։

Հ.Գ. Ի դեպ` նկարում կարող եք տեսնել, որ առաջին խումբը արդեն Հալեպում է։ Ողջ հայ ժողովուրդը հպարտություն է ապրում Սիրիայի ժողովրդին և մեր հայրենակիցներին մեր կողմից իրականացվող մարդասիրական օգնության համար։ Մի քանի հասարակական գործիչներ պետք է հստակ կողմնորոշվեն իրենց կարծիքներում՝ դա զուտ մտահոգություն է, չընկալում, թե ի՞նչ։

Արծրուն Հովհաննիսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon