«ՀԺ». Սերժ Սարգսյանը խոսել է հողերի հանձնման մասին

Մամուլ 07.02.2019   09:20   78

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ ԼՂՀ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույ­ցում հայտարարեց, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանը ամբողջ արցախյան վերնախավին մի դահլի­ճում էր հավաքել և խոսել զիջումների մասին:
«2016 թվականի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Սերժ Սարգսյանը ակ­տիվի հետ զրույց է ունեցել, իսկ ար­դեն առավոտվա ժամը 6-ի կողմերը եղել է ՊՊԾ գնդի գրավումը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 2017 թ. Սերժ Սարգսյանը, հանդիպելով արցախյան էլիտայի հետ, խոսել է զիջումների մասին: Տեղյա՞կ եք այդ մասին, գիտե՞ք, թե այդ հանդիպ­ման ժամանակ ինչ է քննարկվել:

- Այսօր Արցախում բուն է դրել հա­կահեղափոխությունը: Դա ոչ թե հա­կահեղափոխություն անելու համար, այլ նրա համար, որ ՀՀ նոր իշխա­նություններին դեմ են: Որովհետև իրենք հին համակարգի մարդիկ են և նրանք հին համակարգի կամա­կատար շարունակությունն են: Եվ երբ չկա հին համակարգը, իրենք արդեն հոգեվարքի մեջ են և կապ չունի ինչ են ասում, միայն թե դեմ լինեն: Իրենք առանց հին համակար­գի գոյություն ունենալ չեն կարող: Նախկինում կապ չուներ, թե Սերժ Սարգսյանն ինչ կասեր, եթե նրանց անգամ մայր ու հայր հայհոյեր, իրենք ձայն չէին հանի: Ինչ ասում էր, իրենք համաձայնվում էին և համա­ձայնվեցին նաև Արցախի հողերի զիջման տարբերակում:

Այո, ճիշտ է ասել Սամվել Բաբա­յանը, եղել են առանձնազրույցներ, թաքուն զրույցներ, որտեղ Սերժ Սարգսյանը հավաքել է իր համար հուսալի, գաղտնապահ ակտիվին և քննարկել է տարածքների զիջման հարցը: Այդ մարդկանցից ոմանք ինձ մոտ արտահայտվել են, որ տարածքների զիջման համար կոնկրետ քննարկում է եղել: Եթե ու­զում եք ճիշտն իմանալ, դա եղել է այն օրը, որ ես, Արա Պապյանն ա Հայկ Մարտիրոսյանը համացանցգում ուղիղ եթերով հողերի չհանձնման վերաբերյալ ընդունեցինք Շուշիի հռչակագիրը: Հետո իմացա, որ այդ նույն գիշերը Սերժ Սարգսյանը այդ ակտիվի հետ Արցախում քն­նարկում էր զիջումների հարցը:

Իսկ այդ գիշերը՝ արդեն լուսադե­մին, «Սասնա ծռեր» խմբավորումը կատարեց ապստամբություն՝ նույն թեմայով: Գրավեցին ՊՊԾ գունդը: Դա եղել է 2016 թվականի նույն օրը:

Այսինքն 2016 թվականի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Սերժ Սարգս­յանը ակտիվի հետ զրույց է ունեցել, իսկ արդեն առավոտվա ժամը 6-ի կողմերը եղել է ՊՊԾ գնդի գրավու­մը: Սրանք բոլորը եղել են իրարից անկախ: Ոչ մեկը ոչ մեկից տեղյակ չէր, ես ձեզ սա պատմական փաստ եմ ասում: Միայն մենք էինք հայտա­րարել նախօրոք, որ ես, Արա Պապյանը և Հայկ Մարտիրոսյանը Շուշիում հռչակագիր ենք ընդունելու։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սամվել Բաբայան, «Հայկական ժամանակ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon