«ՀԺ». Քոչարյանը փորձում է շառը քցել մեռած, փախած մարդկանց վրա

Մամուլ 09.02.2019   09:40   156

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռոբերտ Քոչարյանը օրեր առաջ դատարանում հայ­տարարել էր, թե պոստ ֆակ­տում է տեղեկացել Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նրա խոսքերը փոխանցել էր իր պաշտպան Ալումյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե Քոչարյանի հրամանո՞վ էր Հայկ Հարությունյանը զննություն կամ խուզարկու­թյուն կատարել Ազատության հրա­պարակում: Ըստ Ալումյանի Քոչարյանը այդ գործողությունների մա­սին իմացել է 08:30-ին աշխատա­վայրում հատուկ կապի միջոցով:

Այնինչ, Փաստահավաք խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Անդրա­նիկ Քոչարյանը մեր զրույցում հայ­տարարեց, որ փաստերը խոսում են լրիվ հակառակի մասին: Ըստ նրա՝ կադրերում երևում է, որ Ռ. Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարկիսովը Մարտի 1-ի լուսադե­մին՝ ժամը 06:30-ից ղեկավարել է Ազատության հրապարակի գործո­ղությունները. «Պարզվում է նա Ռոբերտ Քոչարյանին մենակ թողել գնացել էր մարդկանց հետ հաշվե­հարդար տեսնելո՞ւ, իհարկե հրա­մանը ինքը կարող էր ստանալ մի­այն Ռոբերտ Քոչարյանից»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Վերջինիս հետ զրույցը ստորև.

- Պարոն Քոչարյան, այս օրերին մի քանի անգամ հարցաքննվեց Սերժ Սարգսյանը, երեկ նույն գործի շրջանակում՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրանք Մարտի 1-ի գոր­ծով ի՞նչ կարևոր տեղեկություն կա­րող են հաղորդել:

- Իմ կարծիքով, թե այն ժամանակվա իշխանությունը, թե այն ժամանակվա ընդդիմությունը ամեն մեկն իր իմացածը պետք է հաղորդի իրավապահ մարմնին, որովհետև, ես տեսնում եմ Հայաստանում լիակատար իրավական գործընթաց է գնում Մարտի 1-ի ամբողջական բացահայտման առումով: Հար­ցաքննվելու են բոլոր նրանք, ովքեր ունեցել են ինչ-որ դերակատարում­ներ անկախ իրենց զբաղեցրած դիրքից և պաշտոնից: Բացահայտ­ման քաղաքական պատվեր է դր­ված և այդ պատվերը իրականացվում է՝ դրանով հնարավորություն տալիով ուժային կառույցների թե՜ պատիվը փրկելու, թե՜ մաքրելու, թե՛ հետագայում նաև նրանց օրենքից դուրս չօգտագործելու համար, որովհետև ոստիկանը պետք է կա­տարի իր վրա դրված ֆունկցիոնալ պարտականությունները, բանակը՝ իր և այնպես պետք է չլինի, որ որևէ մեկի մտքով անցնի ոնց ցանկա­նա, օգտագործի անհամաչափ ուժ և դրա տուժողը լինի մեր պետու­թյունը, մեր ժողովուրդը: Ես համոզ­ված եմ, բոլոր այն գործող անձինք, որոնք քաղաքական իշխանություն են ներկայացրել կամ քաղաքական իշխանության պատվերով, հաճույ­քով իրականացրել են անօրինա­կան գործողություններ, բոլորն էլ հարցաքննվելու են: Դրանք կլինեն նաև այն մարդիկ, որոնք ներգրավ­ված են եղել այսպես կոչված շտա­բի կազմում, որոնք այն ժամանակվա գործող նախագահի առանձին հանձնարարությունով ինչ-որ գոր­ծողություն են արել, որի արդյունքում հավաքական եղել է Մարտի 1: Շտաբի անդամների անունները բազմիցս հնչեցվել են, սկսած Տիգրան Թորոսյանից, վերջացրած Աղ­վան Հովսեփյանով, արանքում էլ կարելի է ասել նույնիսկ Վարդան Օսկանյանը, որը սպասարկում էր աշխարհին սխալ տեղեկատվու­թյուն հաղորդելու գործընթացում:

- Արմեն Գևորգյանը (Ըստ Փաս­տահավաք խմբի տվյալների նա նույնպես շտաբի անդամ է եղել,- հեղ.) մեր զրույցում ասաց, թե ինքը այդպիսի գաղտնի շտաբի մասին տեղեկություն չունի, անդամ չի եղել:

Բա ի՞նչ եք կարծում, Արմեն Գևորգյանը պետք է ասեր տեղեկու­թյո՞ւն եմ ունեցել, նույնիսկ մինչև հի­մա Սեյրան Օհանյանը չի ասում, որ 0038 հրամանին ծանոթ է, երբ որ այդ հրամանի պատրաստմանը բո­լորը մասնակցել են, ինչի՞ մասին է խոսքը, պետք է ասեն՝ չի եղել, բայց իրենց ասեք արդեն երկրորդական է, գլխավորը նախաքննական մար­մինը կարողանում է ի հայտ բերել այնպիսի իրողություններ և ապա­ցույցներ, որը իրենց ասածը դարձ­նում է երկրորդական:

Պարոն Քոչարյան, ի՞նչ եք կար­ծում, Սերժ Սարգսանի կարգավի­ճակի փոփոխությսն կլինի՞:

Վկայի կարգավիճակով հարցաքննում էին նաև սկզբից Ռոբերտ Քոչարյանին, հետո կարգավիճակը միանգամից փոխվեց: Սերժ Սարգսյանի պարագայում ես չեմ կարող ասել՝ ինքը կմնա վկայի կարգավի­ճակով, թե ոչ, դա արդեն նախաքն­նական մարմնի որոշելիքն է և այն փաստացի նյութի, որի շրջանակում Սերժ Սարգսյանից բացատրու­թյուններ են վերցնում: Ես մի բանում եմ վստահ, որ նախաքննությունը իրականացվում է անկաշկանդ, առանց քաղաքական պատվերնե­րի, դա ամենակարևոր ձեռքբերումն էր այս քննությունը իրականացնելու առումով, որովհետև նախկինում եղել է քիվ հակառակը՝ կոծկել, իրե­ղեն ապացույցները ոչնչացնել, փչացնել և այդ արատավոր համա­կարգն իրականացնողները պետք է հասկանան, որ իրենց պատաս­խան տալու ժամանակն էլ է գալու, դա լինի փորձագետ, թե հանրապե­տության նախկին դատախազ:

- Ռոբերտ Քոչարյանը հակառակ պնդմանն է, ասում է՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրա­կանացվում:

Բնականաբար, Ռոբերտ Քո­չարյանը իրեն կհայտարարի քաղբանտարկյալ, նույնիսկ հալածյալ, բայց թե ինչ է եղել Մարտի 1-ին իր որոշումների արդյունքում, ինքը փորձում է կոծկել, շառը քցել մեռած, փախած մարդկանց, քնից ուշ զարթնելու վրա: Վերջին հաշվով դու եղել ես այս երկրի համար մեկ պաշտոնյան և բարի լինես նաև պաշտոնը կորցնելուց հետո տաս այն հարցերի պատասխանը, որ քո պաշտոնավարման ընթացքում, լինելով այն ժամանակ հայտարար­ված միակ տղամարդը, ինչ ուզել, արել ես, հիմա ինչ ուզելու ժամանակը անցել է, Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական սերնդափո­խություն, այս պարզ բանը ոչ մեկը չի ուզում հասկանալ, քաղաքական սերնդափոխություն նշանակում է, որ եկել են իշխանության մարդիկ, որոնք ուզում են ամեն ինչ մաքուր էջից տանել...

- Քոչարյանը պնդում է, որ ինքը 0038 հրամանից տեղյակ չի եղել, իսկ Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած գործողությունների մասին պոստ ֆակտում է տեղեկացել, սա, ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում՝ փաս­տերի կոծկո՞ւմ, թե' անգործություն:

- Սա նշանակում է, որ ինքը խուսափում է նախաքննությանը տեղե­կացնել իր տրամադրության տակ եղած տեղեկությունները: Փաստե­րը խոսում են լրիվ հակառակի մա­սին, սկսած առավոտյան դեպքե­րին իր անմիջական անվտանգու­թյան պետի ուղղակի մասնակցությունից, վերջացրած մեկ օր առաջ Երևանի պետական համալսարա­նում իր կողմից հնչեցրած հաթա­թաները և դրա արդյունքում առա­վոտյան գործողությունները, իսկ ամբողջ օրվա ընթացքում նաև իր հրամանագրերը: Իսկ դրանից առաջ արդեն բացահայտվեց, որ փետրվարի 23-ին ինքը նույնիսկ հե­տո ընդունեցին, որ սևագիր տար­բերակով ծանոթ եղել է 0038 հրա­մանին, բայց դա փորձեցին բացատրել նրանով, թե դրանով փոր­ձել են կանխել բանակի քաղաքա­կան գործընթացներին մասնակցե­լը, երբ որ իրողությունը ոտքից գլուխ հակառակն էր: Իրենք փորձում էին տևական ժամանակ բանակի մաս­նակցությունը կոծկել և փաստահավաք խմբի՝ իմ և Սեդա Սաֆարյանի զեկույցի ի հայտ գալով (2010 թվա­կանին) պարզ դարձավ նաև այն փաստը, որ գոյություն ունի մի փաս­տաթուղթ, որը հիմնավորում է այն, ինչը մեր ժողովրդի առաջ տեղի ու­նեցավ զինվորական համազգես­տով մարդիկ, ինքնաձիգերով, տրանսպորտային միջոցներով և այլն: Իսկ 0038 հրամանի ի հայտ գալը այդ ապացույցները դարձրեցին արդեն փաստ, իսկ փաստերի դեմ հակափաստարկ պարզապես գոյություն չունի։

- Թե Սեյրան Օհանյանը, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ 0038 հրամանի մեջ որևէ հանցագործություն չկա: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Հայաստանի սահմանների թու­լացումը արդեն հանցագործություն է քաղաքական նպատակներով բանակը օգտագործելու շրջանակում, նաև Սահմանադրությունն է արգելում այդպիսի գործողություն­ներին բանակի մասնակցությունը, էլ չեմ ասում բանակին ըստ էության բերել են կառուցվածքային փոփո­խությունների: Սեյրան Օհանյանը թող մտահոգվի, որ այդ ժամանակվա ընթացքում բանակի հիմնական կառավարման օղակի գլխավոր շտաբի կառուցվածքը փոխել են ու ինքը առնվազն դրանից տեղյակ չի, իսկ եթե տեղյակ չի, նշանակում է՝ իր տեղում չի եղել, իսկ եթե տեղում չի եղել, նշանակում է բանակը իր մարտական հերթափոխը լիարժեք չէր կարող կատարել, այնպես որ այստեղ բոլորը խնդիրներ են. թող բարի լինեն ամեն ինչ ճիշտ ներկա­յացնեն թե հասարակությանը, թե նախաքննական մարմնին:

- Պարոն Քոչարյան, այն ժամա­նակ փաստահավաք խումբը փոր­ձե՞լ է Սերժ Սարգսյանին կանչել հարցաքննության:

Թողեցի՞ն, որ կանչենք, լուծա­րեցին, իհարկե, կկանչեինք, եթե չլուծարեին, ամենաանհեթեթ հիմնավորմամբ լուծարեցին, որովհետև հասկացան, որ փաստահա­վաք խումբը նույնիսկ այս սահմա­նափակ ռեսուրսով կարողանում է զեկույցներ հրապարակել: Դրանից հետո մեռանք նախաքննական մարմնին կոչոերով դիմել, որ արագացրեք, բայց իրենք անում էին հակառակը։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Քոչարյան, «Հայկական ժամանակ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon