«ՀԺ». Հայաստանի «մտահոգներն» ու Ադրբեջանի իշխանություն­ները նույն բանն են ասում

Մամուլ 09.02.2019   08:20   70

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԳՈՒՑԵ ԴԻՐԵԿՏԻՎՆԵՐԸ ԲԱՔՎԻՑ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Ինչպե՞ս է պատահում, որ ղարաբաղյան բանակցային գործըն­թացում Հայաստանի իբր ընդդիմադիր շրջանակների քարոզ­չությունը գրեթե ճշգրտորեն համընկնում է Ադրբեջանի պաշտո­նական քարոզչության հետ:

Սրանք դատարկ խոսքեր չեն, ցավոք իրականությունը հենց այդպիսին է: Տեսեք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարա­րեց, որ ինքը չի կարող բանակցություններում ներկայացնել նաև Ղարաբաղը, որովհետև ԼՂՀ քաղաքացիներն իրեն չեն ընտ­րել և իրենց անունից բանակցելու մանդատ չեն տվել: Թվում էր այս հայտարարության նպատակը պիտի հասկանալի լինի ան­գամ մանկապարտեզի երեխաներին, եթե միջնորդները ցան­կանում են արդյունավետ բանակցություններ, պիտի բանակցա­յին գործընթացին մասնակից դարձնեն նաև ԼՂՀ իշխանու­թյուններին: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների այս դիր­քորոշումը Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերա­դարձնելուն ուղղված կոնկրետ քայլ է:

Իսկ ինչպե՞ս մեկնաբանեցին սա Հայաստանի ծպտված և բացահայտ «մտահոգները»: Իբր Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից և Ղարաբաղին թողնում է մեն-մենակ՝ Ադրբեջանի դեմ: Որովհետև, իբր, եթե Հայաստանն իրա­վունք չունի բանակցել Ղարաբաղի անունից, նշանակում է՝ ընդ­հանրապես անելիք չունի բանակցային գործընթացում: Ու քանի որ Ադրբեջանն էլ իր հերթին հրաժարվում է բանակցել Ղարաբա­ղի հետ, նշանակում է բանակցություններն անիմաստ են, ու այ­լընտրանքը անխուսափելի պատերազմն է: Ահա այսպես: Փաս­տորեն, ըստ մեր «մտահոգների», Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու փորձը նշանակում է հրաժարվել բանակցություններից ու պատերազմ հրահրել: Եվ դա (ուշադրու­թյուն) անում են Հայաստանի իշխանությունները:

Իսկ ինչպիսի՞ն է Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Նրանք պնդում են, որ պիտի բանակցեն միայն Հայաստանի հետ, Ղարաբաղը չպիտի մասնակցի բանակցություններին, իսկ նման պահանջ ներկայացնելը նշանակում է փակուղի մտցնել բանակցությունները: Այդ դեպքում, ըստ նրանց, իրենց այլ բան չի մնա, քան ռազմական ճանապարհով խնդիրը լուծելը, իսկ պատերազմի վերսկսման ողջ պատասխանատվությունը (ուշ­ադրություն) ընկնում է Հայաստանի վրա։ Հասկացա՞ք։ Փաստորեն Հայաստանի «մտահոգներն» ու Ադրբեջանի իշխանություն­ները մեկին մեկ նույն բանն են ասում:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «մտահոգներ», «Հայկական ժամանակ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon