«ՀԺ». Անդրանիկ Մանուկյանը Արման Բաբաջանյանից պահանջում է 7 դրամ

Մամուլ 08.02.2019   09:05   115

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ուկրաինայով ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ներկայա­ցուցիչ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փետրվարի 5-ին դատա­կան հայց է ներկայացրել ԱԺ «Լուսա­վոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ՝ պատվին, արժանապատ­վությանը պատճառված վնասի հա­տուցման պահանջով: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղե­կատվական համակարգից, գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դա­տավոր Արմեն Դանիելյանին:

«Դատարանից խնդրում ենք

1. պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն նե­րողություն խնդրել Անդրանիկ Մանուկյանից:

2. պարտավորեցնել Ար­ման Բաբաջանյանին հիշյալ տեղե­կատվությունը հերքել ՀՀ ԱԺ-ում հա­վատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով:

3. Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտություննե­րի համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ՝ ընդ­հանուր 2 դրամ: Անդրանիկ Մանուկ­յանի վերաբերյալ հնչեցրած «քրեական անցյալով անձինք, ով տարի­ներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դես­պանատան անվամբ դիվանագի­տական համարներ վաճառելով» արտահայտության և համար բռնա­գանձել 5 դրամ, այսինքն ընդհանուր 7 դրամ».- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեք­սանդր Սիրունյանը:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անդրանիկ Մանուկյան, «Հայկական ժամանակ», Արման Բաբաջանյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon