ՀՀ գլխավոր դատախազ. Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու որոշումը վկայում է քննությունը ձգձգելու մասին

Մարտի 1 12.06.2019   15:00   151

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ բողոքները շատ հստակ են և հիմնավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք գնահատում ենք, որ կայացված դատական ակտը` լինելով անհիմն և անօրինական, վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին»,- ասաց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ առաջին ատյանի դատարանը դեռ չսկսած գործի քննությունը գտնում է, որ այդ նորմերի սահմանադրականության հարց կա` այն էլ օրենքով նախատեսված ձևակերպումների խիստ սխալներ թույլ տալով, գումարած դրան, որ ՍԴ-ն գնահատական արդեն իսկ տվել է, որ դատարանները կարող են մեկնաբանել այդ հարցերը:

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որևէ մեկի ցանկությունը չէ և դա ինքնանպատակ խնդիր չէ:

«Բոլորս շատ լավ հասկանում ենք՝ ինչ քրեական գործի հետ գործ ունենք: 11 տարի անց դուք տեսնում եք, որ բացահայտվում է սպանություն (խոսքը Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի մասին է-խմբ.): Բայց այս գործերը փոխկապակցված են: Այս գործով հազարից ավելի մարդիկ են հարցաքննվել և դեռ մի հազար և ավելիին հարցաքննելու անհրաժեշտություն է կա»,- նշեց Դավթյանը:

Գլխավոր դատախազի պնդմամբ` մեծ է հավանականությունը, որ Քոչարյանը ներգործություն կունենա գործի քննությանը:

«Պարզ է, որ մեծ է հավանականությունը: Այսպիսի իրավիճակում ռիսկ կա ապօրինի ներգործության»,- նշեց Դավթյանը:

Հստակ փաստ ապօրինի ներգործության վերաբերյալ չկա, բայց խոսքը չի գնում եղած փաստերի մասին:

«Եվ քրեադատավարական օրենքը, և մեր նախադեպային իրավունքը, և եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների և ռիսկերի մասին են խոսում: Ասվում է` կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի, այսինքն` գործող փաստի մասին չի խոսքը»,- եզրափակեց  ՀՀ գլխավոր դատախազը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեղամ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան, Արթուր Դավթյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon