Հայաստանն արձագանում է Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությանը

Տարածաշրջան 09.03.2019   11:00   199

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

  Ներկայացնում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի արձագանքը Բելառուսի ԱԳՆ-ի  հայտարարությանը.

Հարց. Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով արագացնել իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն:

Աննա Նաղդալյան. Շատ հետաքրքիր էր հետևելու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված քննարկումներին և տարբեր կանխագուշակումներին, երբ ականատես եղանք, թե մեր հասարակությունում նաև ինչպես գերագնահատվեց կառույցի «գլխավոր մենեջերի» պաշտոնը և ինչպես դա հավասարեցվեց կառույցում Հայաստանի նախագահության հետ: Այժմ կարծես թե թևակոխել ենք առավել կշռադատված և համապարփակ վերլուծությունների դաշտ:

Գլխավոր քարտուղարը կառույցի բնականոն գործունեությունը կարգավորող պաշտոնյան է, ով հետևում է նաև կառույցի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով կայացված որոշումների կատարման ընթացքին:

ՀԱՊԿ անդամակցելու ողջ ընթացքում մշտապես ընդգծել ենք կազմակերպության կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում, ուստի մեր առաջնահերթությունն է քննարկումների և սերտ համագործակցության միջոցով բարձրացնել կառույցի հեղինակությունը և գործունեության արդյունավետությունը: Այդ պրիզմայով էլ պետք է դիտարկել Հայաստանի քայլը՝ ուղղված կառույցի առանձնացմանը երկրի ներիրավական գործընթացներից:

Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հնչել է բազմիցս և ամենատարբեր մակարդակներով. ՀԱՊԿ հիմքում ընկած է անդամ վեց պետությունների համար ընդունելի՝ կոնսենսուսային որոշումների ընդունման համակարգը: Խնդիրը որևէ գործընթաց արագացնելու կամ դանդաղեցնելու մեջ չէ, խնդիրը բոլորի համար ընդունելի որոշումների կայացմամբ կառույցի արդյունավետության բարձրացումն է, իրավական կարգավորում չունեցող իրավիճակների բացառումը: Այս հարցում մենք սերտորեն համագործակցում ենք բոլոր անդամ պետությունների հետ և աշխատում կոնսենսուսային լուծում գտնելու ուղղությամբ: Ընդ որում ընդգծեմ, որ կառույցը մեր գնահատմամբ անկախ ամենից բնականոն և արդյունավետ աշխատում է, պետությունների սերտ համագործակցությամբ, և քարտուղարությունն անխափան իրականացնում է իր պարտականությունները:

- Ստանիսլավ Զասը նաև հույս էր հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Արդյո՞ք Երևանը նախատեսում է նման հանդիպում:

Մենք համագործակցության ոգով ենք տրամադրված, և երբ կհստակեցվեն Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այցի պահը, ժամկետները և կազմակերպչական մանրամասները, հանրությունն այդ մասին անպայման տեղյակ կպահվի: Բելառուսի հետ ունենք բավականին հագեցած օրակարգ, որի անբաժանելի մասն են կազմում երկկողմ փոխայցելությունները:

- Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը քննադատության արժանացավ ԱՄՆ-ի գործընկերների կողմից: Այս առումով հնարավո՞ր համարում եք երկկողմ հարաբերություններում լարվածության առաջացում:

Հայաստանի համար մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը, ոչ միայն այն առումով, հատկապես որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, բայց և հատկապես այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք քաղաքացիական բնակչության և մեր հայրենակիցների առջև առաջացած մարտահրավերների առումով: Հայաստանը մշտապես սատար է կանգնել մեր հայրենակիցներին: Հենց այդ պրիզմայով պետք է գնահատել Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնությունը մեր հայրենակիցներին և այդ ճգնաժամի արդյունքում ձևավորված խոցելի խմբերին:

Այս գործընթացում Հայաստանն առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգում է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ: Ինչպես գիտեք, կա համապատասխան կոնտակտային անձ, ով նստում է ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում։ Մենք այսօր մեր փոքր ներդրումն ենք ցանկանում ունենալ տեղի քաղաքացիական բնակչության՝ բնականոն կյանքին վերադառնալու համար պայմանների ստեղծման գործում:

Այս ուղերձը, որը ես նշեցի, փոխանցում ենք նաև մեր գործընկերներին, ներկայացնում ենք մեր մարդասիրական առաքելությունը, և մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատանքներն այս ուղղությամբ:

- ՌԴ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր Երևանում գունավոր հեղափոխություններին տեխնոլոգիաներ սովորեցնող սեմինարի անցկացումը, որում ակտիվ դերակատարություն ուներ նաև «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը: Արդյո՞ք պաշտոնական Երևանը տեղյա՞կ էր նման սեմինարի անցկացման մասին:

Այս առումով պետք է նշել, որ բնականաբար Հայաստանի վերաբերյալ միջազգային մամուլում տեղ գտած նյութերը մշտապես գտնվում են մեր ուշադրության ներքո:

Քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների կողմից միջոցառումների կազմակերպումը մեր օրենսդրության համաձայն որևէ կերպ չի վերահսկվում պետության կողմից, և այս միջոցառման բնույթի և քննարկված թեմաների մասին մասնակիցների և կազմակերպիչների կողմից բավական պարզաբանում արդեն իսկ տրվել է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon