«Հայաստանի  կառավարության հետ Եվրամիությունը կնքել է «շրջանակային» համաձայնագիր»

Հայաստան 10.02.2019   09:00   67

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրամիությունը  կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և  Տավուշ:  Դրանք  բազմաբնույթ  են և  ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք  այլ  ոլորտներ:  ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում,Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշել է  Հայաստանում Եվրամիության  դեսպան Պյոտր  Սվիտալսկին:

«Հայաստանի  կառավարության հետ Եվրամիությունը կնքել է այսպես կոչված «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված  են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, և  որոշ  ժամանակ անց կհատկորոշենք   կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք  Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,-նշեց դեսպանը՝ կարևորելով հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը: 

«Եվրամիության  կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես  գաղափարների ֆինանսավորմանը՝  մասնավորապես, փոքր բիզնես  ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում  ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ.  խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք  նախաձեռնել ենք նաև  ֆինանսավորում այնպիսի  ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք  իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք  սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի  վերամշակման կենտրոնների ծրագրերը:

Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր  իրականացնելու  գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝  հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը  վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք  հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛  ինստիտուցիոնալ, և՛  օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծեց Սվիտալսկին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պյոտր  Սվիտալսկի, ԵՄ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon