Հարկային մի փոքրիկ ծուղակի մասին

Խոսք 08.03.2019   15:00   203

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Գևորգյանն իր էջում գրել է «Նախկիններից մնացած Հարկային մի փոքրիկ ծուղակի մասին»

Նախկիններից մնացած Հարկային մի փոքրիկ ծուղակի մասին, որը գլխանց խոչնդոտում է նոր ստեղծված ձեռնակությունների գործունեությունը

Նախ ասեմ, որ Ռոբի ու Սերժի օրորք մի քանի ձեռնարկություն եմ ստեղծել ու բոլորն էլ հարկադրված եմ եղել փակել։

Շատ լավ գիտակցելով, որ Սերժի հեռացումից հետո առաջին իսկ լավ բանը ձեռնարկություն ստեղծելն ու աշխատացնել է, հենց ապրիլին մի ԱՁ ստեղծեցինք, բայց 1 ամսից, դեռ գործարքներ չկատարած, փակեցինք հետևյալ պատճառով. մեծ եկամուտներ չակնկալող մեր ձեռնարկությանը հարմար գտանք, որ կարելի է աշխատել շրջանառության հարկով, այսինքն շրջանառությունից հարկ վճարելով 5%։ Սակայն դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ պետք էր ոչ այնքան հաշվապահական տեղեկություններ ունենալ, որքան ծանոթ լինել հարկայինի ծուղակներին։ Այսպիսիով ԱՁ-ն գրանցելուց 20 օր անց, երբ որոշեցինք արդեն սկսել գործը, պարզվեց, որ մեր ԱՁ-ն չի կարող 5%-ով աշխատել, որոշհետև, ըստ կարգի, 10-օրյա ժամկետում 5%-ով աշխատելու համար դիմում պետք է ներկայացրած լինեինք ՊԵԿ։ Մենք, նախ տեղեկացված չէինք այդ 10 օրյա ժամկետից, բացի այդ, եթե տվյալ ժամկետում չես հասցնում 5%-ի դիմումը ներկայացնել, ավտոմատ հայտնված ես լինում 20%՝ ԱԱՀ-ով աշխատելու դաշտում։ Փոքրիկ բիզնես աշխատացնելու համար մեր հաշվարկներով 20%-ով աշխատելը ձեռնտու չէր լինելու, հետևաբար, դեռևս ոչ մի գործարք չկատարելով, որոշեցինք փակել ԱՁ (ձեռնարկություն փակելն էլ մի ուրիշ պրոբլեմտիկ խնդիր է. փաստացի չես էլ կարողանում փակել )։

Դա 2018-ի մայիսն էր և բնական էր, որ հեղափոխության ձեռքը դեր չէր կարող ասած լինել նման անիմաստ կարգերը վերացնելուն։

2018-ի սեպտեմբերին ստեղծեցի իմ ԱՁ-ն, արդեն նախապես իմանալով 5%-ի ծուղակի մասին, դիմումը ժամանակին ներկայացրեցի և սկսեցի աշխատել 5%-անոց դաշտում՝ մի կերպ գլուխ հանելով պարտադիր օնլայն աշխատելու ՊԵԿ-ի ծրագրերից ու փաստացի 2 եռամսյակի (III և IV) հաշվետվություն բարով-խերով ուղարկեցի։ 

Ի դեպ, 5%-անոցի դաշտում աշխատելիս հաշվետվությունները ներկայացնում ես եռամսյակը մեկ, իսկ ԱԱՀ-ով աշխատելիս՝ ամիսը մեկ։

Տրամաբանորեն հաջորդ հաշվետվությունը գիտեմ, որ ներկայացնելու եմ 1-ին եռամսյակից հետո 20-օրյա ժամկետում, այսինքն մինչև ապրիլի 20-ը և դեռ շատ ժամանակ ունեմ։ Բայց 2-օր առաջ հանկարծ ՊԵԿ-ից նամակ եմ ստանում (տես նկարում), որտեղ ինձ ասում են, թե ես ԱԱՀ՝ 20% վճարող եմ և փաստորեն չեմ ներկայացրել 1-ին ամսվա հաշվետվությունը։

Հիմա ինձ հետաքրքիր է, թե ինչպես 5%-անոց դաշտից հայտնվեցի 20%-անոց դաշտում։ Եթե անգամ իմ վրա կիրառված է այն կարգը, ըստ որի ամեն հունվար ամսի մինչև 15-ը (անկախ նրանից, թե 5%-ով աշխատելու դիմումը տարվա որ ամսին ես գրել), այդ դիմումից նորից գրած պետք է լինեի ու չեմ գրել՝ դրանով հայտնվելով 20%-ով անոց դաշտում, միանշանակ պետք է էս ԱՁ-ն էլ փակեմ։

Խնդրում եմ ՊԵԿ-ից պարզաբանում, մինչև հաջորդ աշխատանքային օրը ինքս տեղում պարզեմ։ 

Ի դեպ, հակահեղափոխականներին չի հաջողվի էս ստատուսն օգտագործել կառավարության դեմ, քանի որ բարձրացված հարցը լիովին տեղավորվում է տենտեսական հեղափոխության տրամաբանության մեջ, ուստի արագ կարգով լուծում կգտնի։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հարկային ծուղակներ, Արմեն Գևորգյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon