ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի նշանակվի մինչ ժամկետի ավարտը

Տարածաշրջան 17.05.2019   12:00   60

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին կքննարկվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հայտնում է Բելտա-ն:

Այսօր՝ մայիսի 17-ին, կկայանա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ ևս կքննարկվի այս հարցը: Արտգործնախարարները պաշտոնապես կներկայացնեն ապագա գլխավոր քարտուղարի թեկնածությունը պետությունների ղեկավարներին:

Սեմերիկովի խոսքով, այս պահի դրությամբ կա մեկ թեկնածություն՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի: Նրան փորձել են նշանակել այդ պաշտոնում դեռ անցած տարի, երբ Հայաստանը հետ կանչեց Յուրի Խաչատուրովին: Բելառուսն ու Ղազախստանը պնդում էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պիտի նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը:

Հայաստանը ցանկանում է պաշտոնը պահել մինչ ժամկետի ավարտը:  

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ, Յուրի Խաչատուրով, ՀԱՊԿ, Վալերի Սեմերիկով, Ստանիսլավ Զաս

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon