Գյուղատնտեսության փոխնախարարը խոսեց հողերի օգտագործման արդյունավետությունից

Քաղաքական 13.05.2019   14:30   81

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գեղարքունիքի մարզում կայացած ներդրումային- տնտեսական համաժողովի ժամանակ գործարարներից մեկի կողմից հարց հնչեց Հայաստանում հողերի օգտագործման ցածր մակարդակի բարձրացման, այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Հարցադրումը համաժողովի պանելային քննարկման մասնակիցներին ուղղեց Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող, ծնունդով Վարդենիկ գյուղի բնակիչ Արթուր Այվազյանը, ընդգծելով, որ հողերի մասնատվածությունը պարզապես արգելակում է տնտեսության զարգացմանը : 

Պատասխանելով հարցադրմանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գևորգ Քամալյանն առանձնացրեց երկու հիմնական ուղղություն, որոնց գործադրմամբ հնարավոր կլինի կարգավորել հիմնախնդիրը: «Մենք հիմա գյուղնախարարությունում զբաղվում ենք այդ խնդրի կարգավորմամբ ու մշակում ենք քայլեր հողերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:Առաջին քայլն այն կլինի, որ մենք կատարենք հողերի ամբողջական գույքագրում: Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հողերի 15-20 տոկոսն այսօր փաստացի սեփականատեր չունի, դրանց տերերին դժվար է գտնել, քանի որ նրանք կամ մեր երկրի քաղաքացիներ չեն կամ էլ մահացել են՝ առանց այդ հողերը որեւէ մեկին ժառանգելու: Գույքագրումից հետո այդ հողերը պետք է դառնան կամ պետական, կամ համայնքային սեփականություն եւ աճուրդի տեսքով հատկացվեն նոր տերերին՝ պարտադիր օգտագործման նպատակով: Երկրորդ կարեւոր քայլը կլինի այն, որ պետք է օրենք ընդունվի առ այն, որ եթե վերջին երկու տարում հողերը չեն մշակվում, ապա դրանք եւս պետականացվում են ու մեծ հողակտորներով տրվելու են երկարաժամկետ վարձակալության: Բնական է, որ մեր քայլերը կատարելիս մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որը ոչ մի կերպ չպետք է խախտվի»,- ասաց Գևրորգ Քամալյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գյուղատնտեսություն, Գևորգ Քամալյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon