Հայտարարություն. Վենետիկի հանձնաժողովը արդյունավետ է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը Տիգրան Պասկևիչյան. Այսօր դիմում գրեցի և ազատվեցի պաշտոնից. Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնի Ատլանտյան խորհուրդում (տեսանյութ) Քաղցրաշենցիները բողոքում են ոռոգման ջրի խնդրից. «Նիկոլին խաբում են» (տեսանյոթ) Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու ՀՀ վարչապետի որոշում. Ստեղծվել է օպերատիվ շտաբ ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խաչիկ գյուղին սպառնացող հրդեհը մարելու համար գյուղացիներն անցել են Ադրբեջանի սահմանը Ահազանգ. Վտանգված է մերձհալիձորյան անտառի հնավայրը. որոշել են «օբեկտ» կառուցել» Կոնգրեսական. ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա (տեսանյութ)

Գայանե Աբրահամյան. ՀՀ պատվիրակության հաղթանակը ԵԱՀԿ-ում

Կարևոր 06.07.2019   18:00   140

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվ մեկ հաղթանակ ԵԱՀԿ-ում

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ՀՀ պատվիրակության անդամների ջանքերով չափազանց կարևոր և աննախադեպ հաղթանակ է արձանագրվեց և հնարավոր եղավ կանխել ադրբեջանական խավիարային դիվանագիտության հերթական հակահայկական փաստաթղթի ընդունումը՝ նախնական տարբերակով:

ԵԱՀԿ պատվիրակության անդամների, ԱԳՆ աշխատակազմի, «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցության պատգամավորների շաբաթներ տևած համակարգված, ճիշտ և փաստարկված աշխատանքի արդյունքում բանաձևի նախնական տարբերակից դուրս բերվեց "The Nagorno Karabagh and seven distinct districts of Azerbaijan" ձևակերպումները, փաստաթղթում առանձին դրույթով ընդունվեց Ֆրանսիացի պատգամավոր Ժան Բիզեի կողմից ներկայացված առաջարկը (որն իհարկե հնարավոր էր դարձել պատվիրակության և ԱԳՆ ներկայացուցիչների երկար աշխատանքի շնորհիվ), որում արձանագրվել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների հիման վրա՝ թվարկելով դրանք և հստակ ներառելով նաև ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, որն ի դեպ, տվյալ բանաձևում որևէ տեղ ներառված չէր, ի տարբերություն տարածքային ամբողջականությունը սահմանող սկզբունքի, և վերջապես ընդունվեց մեկ այլ նոր դրույթ, որը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված նոր բանակցային, կառուցողական գործընթացը:

Մեկ այլ փաստաթղթում, առաջին անգամ ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ողջ պարբերություն՝ ողջունելով Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊ի սահմանումը որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Մեր պատվիրակությանը հաջողվեց այստեղ ևս տապալել Թուրքիայի և Ադրբեջանի պատգամավորների՝ այս դրույթի ընդունման դեմ ուղղված քայլերը:

Այս ամենն իրապես նվիրված, ճիշտ աշխատանքի արդյունք էր, չնայած տարիներ շարունակ ԵԱՀԿ ԽՎ-ն անտեսված է եղել որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ և մեր նոր պատվիրակությունը կարելի է ասել զրոյից էր սկսել աշխատանքը, հաստատված կապեր, Հայաստանի նկատմամբ ձևավորված դրական, աջակցող վերաբերմունք, փոխօգնության կամ համագործակցության պայմանավորվածություններ չկային:

Հավելեմ, որ երբ վերջին երեք շաբաթների ընթացքում աղմուկ էր բարձրանում, թե պատգամավորները շատ են գործուղումների մեկնում, ապա հիմնական մասը հենց այս արդյունքն ապահովելու համար էր արվում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյան 
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon