Freedom House-ը չի արձագանքել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին

Աշխարհ 20.05.2019   16:00   60

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները արգելափակել  էին դատարանների մուտքերը՝ թույլ չտալով դատավորներին և դատարանի մյուս աշխատակիցներին մուտք ու ելք անել,գրում է  fip.am-ը:

Հայկական մամուլում այս կապակցությամբ տարածվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենկհանի (Nate Schenkkan) թվիթերյան գրառումը` Հայաստանում ստեղծված իրավիճակի և տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Շենկհանը, մասնավորապես, գրել է․ «Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն տրանսֆորմացնել երկիրը արագորեն կամ որևէ կայուն կերպով, հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ, ինչն իրեն իշխանության էր բերել։ Վերջ, հասել ենք»։

Մի շարք լրատվամիջոցներ այս գրառումը ներկայացնում են իբրև Freedom House-ի պաշտոնական հայտարարություն և դիրքորոշում։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ Freedom House-ը հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, ոչ մի հրապարակում Հայաստանում այս պահին տիրող իրավիճակի վերաբերյալ առկա չէ ո՛չ թվիթերյան էջում և ո՛չ էլ կազմակերպության պաշտոնական կայքում։ Այս հայտարարությունը տվյալ անձի անձնական դիրքորոշումն է։

Նշենք նաև, որ ժամանակին Շենկհանը հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ այլ հրապարակումներով ևս, որոնք, սակայն, որոշ դեպքերում եղել են խնդրահարույց։

Օրինակ՝ 2019-ի փետրվարին նա իր թվիթերյան էջում գրել էր, որ Թուրքիայից տեղահանվել են 100 հազար հայ ներգաղթյալներ, որը իրականությանը չի համապատասխանում, եզրափակում է fip.am-ը:

Կարինե Կիրակոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նեյթ Շենկհան, Freedom House, ՀՀ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon