ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել ադրբեջանական կոռուպցիոն լվացքատան մասին

Քաղաքական 12.04.2019   19:00   107

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը  Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել:

«Կոռուպցիոն լվացքատուն՝ արձագանքում նոր մարտահրավերներին փողերի լվացման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» վերտառությամբ զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենը:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը անհանգստացած էր «ադրբեջանական լվացքատան» զեկույցով, որտեղ խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: «Դա արվել է Ադրբեջանի իշխանությունների շահերը Եվրոպայի խորհրդում առաջ մղելու նպատակով», - նաև ասվում է ԵԽԽՎ-ի կողմից նախօրեին ընդունված բանաձևում:

Զեկույցում նշվում է, որ ԵԽԽՎ-ը խորապես մտահոգված է այդ նպատակների համար Ադրբեջանից դուրս բերված շուրջ 3 միլիարդ դոլարի կապակցությամբ:

Փաստաթղթի հեղինակի համոզմամբ՝ Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներից մեկը անկախ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելն է, որոնք վերահսկիչ դեր կարող են ունենալ հանցավոր գործարքների դեմ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԽԽՎ, ադրբեջանական լվացքատան, փողերի լվացում, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon