ԵԽ-ում ՀՀ դեսպան. Վարչապետը մեկնում է Ստրասբուրգ

Կարևոր 05.04.2019   15:00   118

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ապրիլին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ և ելույթը ԵԽԽՎ-ում։ Ի՞նչպիսին կլինեն այցի բովանդակությունը և նպատակները։ Այդ մասին հայտնել է  Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին՝ Panorama.am լրատվական կայքին։

« Այո, իսկապես, վարչապետ Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինի Ստրասբուրգում։ Ակնկալվում են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Վարչապետը ելույթ կունենա Խորհրդարանական վեհաժողովում, որից հետո պաշտոնապես կբացի վեհաժողովի նախասրահում ներկայացվելիք «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվելու է hեղափոխության առաջին տարեդարձին և հետագայում ցուցադրվելու է եվրոպական մի շարք այլ քաղաքներում։ «Թավշյա հեղափոխությունից» ուղիղ մեկ տարի անց ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը հնարավորություն կընձեռի համաեվրոպական այս լսարանին ամենաբարձր մակարդակով հնչեցնել Հայաստանի կառավարության հանձնառությունը Եվրոպայի խորհրդի արժեքներին և մեր կողմից ստանձնած պարտավորություններին»,- ասաց նա։

Հունիսին սպասվում է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի ընտրություն։ Վերջնական երկու թեկնածուները հայտնի են, ի՞նչ կարող եք ասել թեկնածուների մասին՝  հարցին նա պատասխանել է.

« Ընթացիկ տարվա մարտի վերջին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հավանության արժանացրեց ԵԽ գլխավոր քարտուղարի չորս թեկնածուներից երկուսին։ Դիդիե Ռեյնդերսը Բելգիայի փոխվարչապետն է և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարը, պետական ծառայության երկարամյա փորձ ունեցող պաշտոնյա է։ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Խորվաթիայի արտաքին գործերի նախարարն է, խորհրդարանական և գործադիր աշխատանքի լուրջ փորձ ունի։ Իսկապես, նրանք երկուսն էլ բարձրակարգ թեկնածուներ են, ովքեր ունեն անհրաժեշտ ներուժ և փորձառություն կազմակերպությունը լավագույնս ղեկավարելու համար։ Վերջնական ընտրությունը տեղի կունենա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ընթացքում ՝ Խորհրդարանական վեհաժողովի անդամների կողմից»։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ստրասբուրգ, ԵԽԽՎ, Պարույր Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon