ԵԽ հանձնակատարի զեկույցը Մարտի 1-ի դեպքերի հետաքննության վերաբերյալ

Մարտի 1 30.01.2019   14:55   153

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 16/09/2018թ․-ից 20/09/2018թ․-ը Հայաստան կատարված այցի արդյունքներով զեկույցից   հատվածներ:

«Հունվարի 29 -ին հրապարակված՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 16/09/2018թ․-ից 20/09/2018թ․-ը Հայաստան կատարված այցի արդյունքներով զեկույցից․

“2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բռնի դեպքերի և զոհերի հետ կապված հետաքննության և հաշվետվողականության հարցն արդեն դարձել է նախորդ հանձնակատարների կողմից մի քանի առաքելությունների և երկիր կատարված այցերի արդյունքով մի քանի զեկույցների և այլ փաստաթղթերի թեմա։ Դրանք հրապարակվել են 2008թ. մարտին, 2008թ. սեպտեմբերին, 2011թ. մայիսին և 2015թ. մարտին։ Բազմաթիվ առիթներով Հայաստանի իշխանություններին ուղղված կրկնվող հիմնական առաջարկությունները եղել են` սկսել և ակտիվորեն իրականացնել մի խիստ համապարփակ քննություն, որը կլինի անկախ, անաչառ, թափանցիկ, բնակչության կողմից կընկալվի որպես արժանահավատ, ինչպես նաև պարզաբանել այս միջադեպերի ժամանակ հերթապահող ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հրամանատարության պատասխանության հարցը, ապահովել զոհերի ընտանիքների լիարժեք ներգրավումը, հետաքննության մասին տեղեկացվածությունը, իրազեկել հանրությանը հետաքննության առաջընթացի ու արդյունքների մասին: Հանձնակատարը նկատեց, որ ի հեճուկս այն փաստի, որ ավելի քան մեկ տասնամյակ է անցել 2008թ. մարտից, հետաքննությունը դեռ չի հասցվել եզրահանգման:
… 
Հանձնակատարը հավատում է, որ 2008թ. մարտին բռնի գործողությունների և զոհերի վերաբերյալ հաշվետվողականությունը բեռ է, որը հայ հասարակության վրա չափից երկար ժամանակ է ծանրացած: Նա ողջունում է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը, որպեսզի վերջնական կերպով սահմանի այդ պատասխանատվությունը և փակի այս ցավալի էջը: Սակայն նա ընդգծում է, որ այս գործընթացը պետք է իրականացվի շատ զգույշ կերպով և խստորեն համապատասխանի իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, դատավարության թափանցիկության և երաշխիքների սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության ցանկացած մեղադրանք: Հանձնակատարը շեշտադրում է նաև քրեական հանցանքի մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածի պահպանման կարևորությունը և որ հատկապես քաղաքական գործիչները պետք է խուսափեն իրենց հանրային հայտարարություններով հանրության շրջանում այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեղադրվող անձինք մեղավոր են, նախքան իրավասու դատական մարմնի կողմից մեղադրական դատավճռի հրապարակումը»

Զեկույցի մասին հանձնակատարի հրապարակումն ու զեկույցի բնօրինակը՝ ԱՅՍՏԵՂ

Վահե Գրիգորյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Դունյա Միյատովիչ, Վահե Գրիգորյան, ԵԽ, Մարտի 1

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon