ԵՄ. Փորձագետները վերլուծում են «վտանգավոր հատվածները»

Հայաստան 11.03.2019   15:15   78

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2018 թվականի հունիսի 1-ից պայմանական կիրարկման փուլի մեջ մտած ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսում է, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է մոտարկի ԵՄ մի շարք չափանիշներ, ասվում է Հայաստանում ԵՄ  գրասենյակի ՖԲ էջում։

Մասնավորապես ԵՄ-ն ու Հայաստանը միասին մշակում և առաջարկում են մոտարկման նախնական ճանապարհային քարտեզներ, որպեսզի Հայաստանը առանցքային ոլորտներում ազգային օրենսդրության մեջ արդյունավետորեն ներառի ԵՄ դիրեկտիվներ:

Առաջնային ոլորտներում փոխադարձ համաձայնության ապահովման նպատակով մարտի 4-ից 8-ը Հայաստանում էր ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի օրենսդրության մոտարկմանը նվիրված «գործընկերային վերանայման» առաքելությունը #TAIEX – Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներքո:

Փորձագետներն այժմ վերլուծում են ճանապարհային անվտանգության և իրավական դաշտի ներկա իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Հայաստանի որոշ «վտանգավոր հատվածներում», մասնավորապես՝ ուղիղ լայն քառագիծ ավտոմայրուղիներում, խոշոր շրջանցիկներում, ավտոբուսի կանգառներով և խանութներով շրջապատված մեծ խաչմերուկներում, հանրապետական Հ8 և միջպետական Մ5 նշանակության ավտոմայրուղիների խաչման հատվածներում վնասվածքների և մահացու դեպքերի քանակի նվազեցման ուղղությամբ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵՄ-Հայաստան, TAIEX

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon