ԵՄ-ն կարևորել է, որ Հայաստանում ընդունվի խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն

Հայաստան 08.04.2019   20:00   124

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Համատեղ մամուլի հաղորդագրություն

ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 10-րդ հանդիպում 

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության  հերթական 10-րդ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2019 թվականի ապրիլի 8-ին: Եվրամիությունն ու  Հայաստանն անդրադարձել են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման շուրջ: Համաձայնագրով Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետությունը  հանձնառու են ամրապնդել հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ:

Հանդիպման ընթացքում ԵՄ և ՀՀ քննարկել են հավաքների և արտահայտման ազատությանը, ընտրական ոլորտի բարեփոխումներին, գենդերային հավասարությանը, հակախտրականության քաղաքականությանը, արդարադատության ոլորտի, քրեակատարողական հաստատությունների բարեփոխումներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր: Լրատվությանն առնչվող ՀՀ օրենսդրության հետագա փոփոխությունները կարող են բաձրացնել թափանցիկության և բազմակարծության մակարդակը:

Հայաստանը հաստատել է իր հաձնառությունը  հետամուտ լինելու արդարադատության ոլորտի,  մասնավորապես՝ բոլորի օրենքի առջև հավասարության սկզբունքի ապահովման, դատական իշխանության  անկախության, ինչպես նաև զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմի ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը: Խիստ կարևոր է, որ Հայաստանում ընդունվի միջազգային չափանիշներին համապատասխանող  խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն և ստեղծվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող իրավահավասարության ապահովման  ազգային մարմին: Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի կողմից դրական քայլեր են ձեռնարկվել շուրջօրյա օգնության թեժ գիծ ստեղծելու և արագ արձագանքման թիմ ձևավորելու ուղղությամբ:

Եվրամիությունն ու Հայաստանը քննարկել են Գենդերային հավասարության մասին 2019-2023 թվականների ազգային ռազմավարության նախագծի մշակումը: Կողմերն ընդգծել են հանրային իրազեկության մակարդակի բարձրացման և գենդերային հավասարության խթանման կարևորությունը՝ հատկապես կրթության միջոցով,  ինչպես նաև վերահաստատել են աջակցությունն այդ ուղղությամբ:  

Հայաստանի իշխանությունների և Խոշտանգումների և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) միջև սերտ համագործակցությունը կարող է օգտակար լինել: Անհրաժեշտ է, որ Հայաստանի կանխարգելման ազգային մեխանիզմը շարունակի կարողությունների զարգացման միջոցով բարելավել մշտադիտարկումները և գնահատել հոգեբուժական հաստատություններում, ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում և անչափահասների ուղղիչ հիմնարկներում տիրող իրավիճակը:

Հավատարիմ իր կողմից որդեգրված քաղաքականությանը Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացրել հայաստանյան և միջազգային ՔՀ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երկխոսության արդյունքում մշակվել են Գործառնական եզրակացություններ՝հստակ գործողություններով, որոնք կմշտադիտարկվեն և կքննարկվեն հաջորդ տարվա ընթացքում:

ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր  Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գենդերային հարցերով գլխավոր խորհրդական Մարիա Մարինակին:

Բրյուսել, 8-ը ապրիլի 2019թ.

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵՄ-Հայաստան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon