ԵՄ-ն պատրաստ է աջակցել Վիեննայի և Փարիզի համաձայնությունների իրականացմանը

Հայաստան 01.04.2019   14:00   63

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից հրադադարի ամրապնդման և խաղաղությանը նպաստող միջավայրի խթանման, ինչպես նաև նրանց կողմից հայտարարված՝ նպատակների միտված բանակցությունների ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը հուսադրող է, ասված է մարտի 29-ին Վիեննայում կայացած՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ Եվրամիության հայտարարությունում:

«Եվրամիությունն ակնկալում է մարդասիրական ոլորտի միջոցառումների մշակման վերաբերյալ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար միջոցների ձեռնարկման վերաբերյալ Փարիզում 2019 թվականի հունվարի 16-ին արտաքին գործերի նախարարների կողմից ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը և պատրաստ է աջակցել ջանքերին այդ ուղղությամբ», - Հայաստանում Եվրամիության պատվիրակության փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի, անվտանգության ու հարևանության քաղաքականության, ընդլայնման բանակցությունների գծով խոսնակ Մայա Կոսիյանչիչը:

«Եվրոպական միությունը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև հակամարտության բաժանարար գծի ողջ երկայնքով քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵՄ, ԵԱՀԿ ՄԽ, Իլհամ Ալիև, Մայա Կոսիյանչիչ, ԼՂ, Վիեննա, իկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon