DW. Մակրոնը խոստացել է բարձրացնել նվազագույն աշխատավարձը

Մամուլ 11.12.2018   09:30   116

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Դեղին ժիլետների» արդեն մի քանի շաբաթ ձգվող զանգվածային ցույցերի հետևանքով համաձայնել է կատարել ցուցարարների մի շարք պահանջները։ Մասնավորապես, նա խոստացել է 2019թ․ հունվարից 100 եվրոյով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ տեղեկացնում է Deutsche Welle-ը։

Ցույցերի սկսվելուց հետո առաջին անգամ դիմելով ազգին՝ Մակրոնը հայտարարել է, որ իր վրա է վերցնում այժմյան ճգնաժամի պատասխանատվության մի մասը։ «Մենք ուզում ենք, որ Ֆրանսիան լինի այն երկիրը, որտեղ կարելի է սեփական աշխատանքով վաստակել արժանապատիվ կյանքի համար»,- ասել է նախագահը։

Մակրոնը նաև տեղեկացրել է, որ 2019թ․ թոշակառուներից հավաքվող սոցիալական վճարները չեն բարձրանա, իսկ արտաժամյա աշխատանքը չի հարկվի։

Միաժամանակ, նախագահը քննադատել է ցուցարարների կողմից «անթույլատրելի բռնությունը» և խոստացել է օգտագործել «բոլոր միջոցները»՝ Ֆրանսիայում իրավիճակը կայունացնելու համար։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը «Դեղին ժիլետների» առաջնային պահանջներից մեկն էր։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, «դեղին ժիլետներ», Deutsche Welle

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon