Carlos Los Raisyan. Կկանգնենք իշխանության կողքը, խնդրելով: Չստացվի՝ կպարտադրենք արդարադատություն

Խոսք 18.05.2019   20:06   210

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առանց էմոցիաների:

Հայկական երկու պետությունները այսուհետ վտանգված են:Ոչ թե միայն այն պատճառով,որ Ռոբերտ Քոչարյանը նորից ազատ է,այլ նաև մի քանի այլ հանգամանքներով ու պատճառներով:Փորձեմ ներկայացնել:

"Ղարաբաղյան կլան" ասվածը վերջնական իշխանության է եկել 1998 թվականի փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում,երբ նախագահ Տեր-Պետրոսյանի շուրջը սեղմվեց օղակը ու նա կանգնեց ընտրության առջև:Կամ պետք է գնար ռիսկային ճանապարհով,այսինքն ինչ-որ չափ նաև արկածախնդրության դիմեր,այսինքն իրեն չենթարկվող,բայց իշխանություն ունեցողներին զրկեր իշխանությունից,որը տվյալ պայմաններում հավասարազոր էր արկածախնդրության:Քանի որ Վազգեն Սարգսյանը բանակի համար էր անձեռնամխելի,ղարաբաղյան կլանը Արցախի համար անձեռնամխելի,բացի դրանից Տեր-Պետրոսյանի հասարակական աջակցությունը խնդիրներ էր առաջացնում,ուղիղ ասած չկար մեծամասնության անվերապահ աջակցությունը,գումարած այս ամենին գերտերությունների պլանները չէին խաչվում Տեր-Պետրոսյանի քաղաքական վարքագծի հետ:Այս պայմաններում Տեր-Պետրոսյանը պետք է ունենար թվարկածս հանգամանքներից գոնե առնվազն մեկը իր կողմ,նա չուներ ոչ մեկը,նա չուներ հենք,և թողեց հեռացավ,տվյալ պայմաններում կարծես ամենաողջամիտ որոշումը,մնացած բոլոր որոշումները հնարավոր է բերեին ավելի մեծ խնդիրների հանգեցնեին:

Եվ այսպես ղարաբաղյան կլանը տիրացավ Հայաստանին:Իհարկե,98 թվականը հայ հասարակությանը իրավիճակը շտկելու հնարավորություն տվեց,այն էր Կարեն Դեմիրճյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն:Հայ հասարակությունը կարելի է ասել օգտագործեց հնարավորինս այդ շանսը նախագահական ընտրություններում հավատալով Դեմիրճյանին,բայց մամուլում ու ոչ միայն մամուլում ֆռֆռացող տեղեկությունների համաձայն ընտրություններում հաջողություն գրանցեց Քոչարյան այն պատճառով,որ այդ ժամանակներում համարյա թե ամենակարող Վազգեն Սարգյսանի ցանկությունն էր դա:Ինչպես հետո կյանքը ցույց տվեց նա ընդունեց իր սխալը և արդեն խորհրդարանական ընտրություններում 99-ի կազմեց դաշինք Դեմիրճյանի հետ և հաղթեցին ընտրություններում:Բայց երկու առաջին հայացքից աննշան դրվագներ քաղաքական իրավիճակ փոխեցին:

1.Ղարաբաղյան կլանը նախագահական ընտրություններից մինչև խորհրդարանական ընտրություններ ընկած ժամանակահատվածը օգտագործեց ի շահ իրենց,իրենց իշխանությունը ամրապնդելու,որքան էլ Քոչարյանը Անգլիական թագուհու կարգավիճակ ունենար դա ավելին էր,քան չունենալ ընդհանրապես ոչ մի կարգավիճակ:

2.Վազգեն Սարգսյանը էմոցիաի մարդ էր ու զինվոր,նա քաղաքական գործիչ չէր,ինքն էլ էր ասում:Նման ճամբարափոխությունները(98 Քոչարյանի թեկնածություն պաշտպանել,99-ին Դեմիճյանի հետ դաշինք կազմել) չեն կարող մնալ անհետևանք:Ու չմնացին:

Անհրաժեշտ է նշել նաև այս կոնտեքստում Վանո Սիրադեղյանի նամակը ուղղված Վազգեն Սարգյսանին,որում պրագմատիկ մարդը բացատրում էր ռոմանտիկին քաղաքական այբուբենը,զգուշացնում վտանգների մասին:Ժամանակակիցները նշում են,որ Սարգսյանը հասկացել էր,ուղղակի ուշացումով,"ուղղակին" Հոկտեմբորի 27 էր:
Վազգեն Սարգյսանի ուշ հասկանալը հանգեցրեց մի իրողության,երբ հայկական երկու պետությունները արդեն լիովին անցան ղարաբաղյան կլանի ենթակայության տակ:

Վազգեն Սարգյսանի ու Կարեն Դեմիրճյանի դաշինքը տվյալ ժամանակահատվածում միակ ուժն էր,որն ուներ թե պոտենցիալ,թե ուժ,թե հասարակական աջակցություն դիմակայել ղարաբաղյան կլանին,նրանց "հարցերը լուծելուց" հետո,ճանապարհը դեպի անզսպանակ ու անվերջ իշխանության հարթ ու հաբգիստ էր մինչև 2007 թվականի աշուն,երբ Լևով Տեր-Պետրոսյանը վերադարձավ ակտիվ քաղաքականություն:

Հասարակության հույսի վերջին նշույլները արդեն 10 տարիների ընթացքուն ցնդել էին,Հայաստանում այլևս ոչ ոք(փոխաբերական ու ընդհանրացված իմաստով) չէր հավատում,որ ղարաբաղյան կլանը կարող է Հայաստանին տալ դրական փոփոխություններ:Ամեն նոր տարի Հայաստանը գնում էր դեպի անդունդ:

Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց,նրա շուրջ հավաքվեցին քաղաքական,քաղաքացիական,հասարակական ուժեր ու հասարակության մի ստվար մասսա:2008 թվականի նախագահական ընտրությունները անցկացան աննախադեպ տեռորով,ճնշումներով ու խարդախություններով,ինչի հետևանքով ձևավորվեց Համաժողովրդական շարժում,որի նպատակը իշխանության ղեկից ղարաբաղյան կլանի հեռացումն էր:2008 թվականի փետրվար ամսի վերջին շաբաթը ղարաբաղյան կլանի վերջին ջղաձիգների շաբաթն էր:Իշխանության գրեթե բոլոր թևերը ճաքեր էին տալիս,դիվանագիտական կորպուսը,բանակը,ոստիկանությունը,դատախազությունը դուրս էին գալիս ղարաբաղյան կլանի ենթակայության տակից ու միանում Համաժողովրդական շարժմանը:Ղարաբաղյան կլանը տարբերակներ շատ չուներ,կամ պետք է ինչպես Տեր-Պետրոսյան 98-ին խոհեմություն դրսևորեր հանգիստ հեռանար,կամ տեռորով պահեր իշխանությունը,ընտրեցին երկրորդ տարբերակը,արդյունքում եղավ Մարտի 1:

Մեծ հաշվով խնդիրը լուծված էր,իշխանությունը ևս մի անգամ պահեցին,վտանգը մի հրեցին ետ նետեցին,բայց հասարակական դժգոհության ալիքը ու արտասահմանի աչքերի մեջ լեգիտիմության բացակայությունը անհնար էր տեռոռով զսպել:Ինչի արդյունքում ղարաբաղյան կլանը գրեթե բոլոր ուղղություններով սկսեց տանուլ տալ արյունով ու քրտինքով ձեռք բերած հաղթանակները:2001 Քի Ուեստը,գույք պարտքի դիմացը,2004 Մադրիդյան սկզբունքերը և մնացած այլ դավաճանական գործողությունները 98-08 թվ. ընկած ժամակահատվածում ևս այս համատեքստում պետք է դիտարկել(իշխանություն պահելու միջոց),նույնը շարունակվեց ավելի մեծ թափով 2008-ից հետո:Հայ-թուրքական արձանագրություններ,ԵԱՏՄ մուտք,Ապրիլյան պատերազմ:

Սերժ Սարգսյանը,որպես ղարաբաղյան կլանի լիդերներից մեկը շարժվեց նախորդի,Քոչարյանի տրամաբանությամբ:Ամեն ինչ անել,բայց մնալ իշխանության:Որովհետև ղարաբաղյան կլանը չէր կարող թույլ տալ չունենալ իշխանություն,չունենալու դեպքում կագնելու էին այս իրավիճակի դեմ:

2018 թվ. Հեղափոխությունը մերժեց ղարաբաղյան կլանին,ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը սկսեց վերաբացել նախկինում կատարված դեպքերը,ինչի արդյունքում կալանավորվեց Քոչարյանը և ճանապարհին է Սարգսյանը:Ինչպես մնացած այլ նման դեպքերում հանցակիցները օղակ կազմեցին ու սկսեցին պաշտպանվել բնազդորեն:Հենց այս համատեքստում է Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի գործողությունները,որոնց գործողությունները կարճաժամկետ ժամանակահտվածում արդյունք տվեցին,այն էլ որ Ռոբերտ Քոչարյանը նորից որոշ ժամանակով ազատ արձակվեց:Բայց դա Հայաստանի իշխանության համառ ու տրամաբանական գործողությունների դեպքում ոչինչ էապես չի փոխի:Հայաստանի իշխանությունները ունեն հասարակական աջակցություն,չունեն արտասահմանից կախվածություն ու քաղաքական կամք դրսևորելու պարագայում ղարաբաղյան կլանը կկազմաքանդվի:Իհարկե,դա հեշտ չէ,որովհետև հնարավոր է դիմեն արկածախնդրությունների,անգամ դավաճանությունների,ես վստահ եմ կդիմեն,վերջին իրադարձությունները Արցախում ու Հայաստանում հենց դրանց մասին են վկայում:

Այս պայմաններում վարչապետ Փաշինյանը չպետք է կրկնի նախորդների սխալները,Տեր-Պետրոսյանի նման չպետք է մեկուսանա քաղաքական առումով ու Վազգեն Սարգսյանի նման չպետք է հավատա,միամտություն անի:Ղարաբաղյան կլանը չարիք ու վտանգ է Հայաստանի ու Արցախի համար,ղարաբաղյան կլանը պատին է դեմ տված,նրանց հետ պետք չէ բանակցել,նրանց պետք չէ թույլ տալ համախմբվելու,հանգստանալու,նրանք կազմակերպված հանցավոր խումբ են,մեկ առ մեկ պետք է կանգնեցնել դատարանի առջև,անցումային արդարադատություն կիրառելով:Բացի դրանից Արցախի այսպես կոչված նախագահներին ևս պատասխանատվության ենթարկել առնվազն հանցագործություն պարտակելու հոդվածով:Իշխանությունը ունի անհրաժեշտ պայմաններ,պետք է կամք դրսևորի:

Դա քաղաքական հարց չէ,դա Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցն է,առաջնային ու ներկա պահին միակ առաջնային,վարչապետ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանն ու Արցախը կանգնեցնել ևս մի փորձանքի առաջ:
Հասարակությանը կոչ եմ անում չընկճվել,հասարակությունը պետք է կանգնի Փաշինյանի կողքը ու պարտադրի նրան ակտիվ քայլերի,Քոչարյանը ու ղարաբաղյան կլանը վախեցած ու մեղք դրության մեջ են,նրանք անցնում են ամեն բարոյական սահմանները,ինչ է թե մի քանի օր էլ ավել ազատ մնան,մեր լեզվով ասած փրփուրներից են կախվել:

Հա,լավ կլիներ ավելի որ Քոչարյանը ազատության հնարավություն չունենար,բայց ունենալուց էլ պետք չէ մեղադրել իշխանությանը:Իշխանությունը օրենքի տառին համապատսխան,մեր բոլորի աջակցությամբ կլուծի այս հարցը:

Չընկճվեք)

Carlos Los Raisyan
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Ռոբերտ Քոչարյա, Carlos Los Raisyan, Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon