«Բանակի հասանելիքը յուրացնողներ հիմա էլ կան»

Քաղաքական 08.05.2019   15:45   81

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բանակի հասանելիքը յուրացնողներ հիմա էլ կան և քրեական գործեր են հարուցվել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե բանակում կոռուպցիոն երևույթները վերցել են, բանակի հաշվին հարստացողներ չկան, ինչու են ծնողները շարունակում իրենց որդիների համար ծանրոցներ, հագուստ ու կոշիկ ուղարկում: Մասնավորապես, առնվազն կան մի քանի վաճառքի կետեր Երևանում, որոնք շատ ակտիվ կերպով զբաղված են համազգեստ վաճառելով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցով հետաքննություն է տեղի ունենում, որովհետև առնվազն կան կասկածներ, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ դեռ գործում են բանակում.

«Ես գլխավոր շտաբի պետին կանչել եմ ու ասել՝ ես այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք այդ խնդիրը լուծել: Ինձ ասել են՝ խնդիր չկա, կլուծենք: Դրանից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել: Ես դրանից 10 օր հետո լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են և ծնողների ուղարկածներն առգրավում են: Ես ինչ եմ հանձնարարում, դուք ինչ եք իրականացնում: Դրանից հետո ես գնացել եմ զորամասեր, կերել եմ զինվորի ուտելիքն ու ինձ վատ եմ զգացել: Ես հանձնարարել եմ բոլոր այդ ուտելիքները հանել շրջանառությունից: Դրանից 2-3 ամիս հետո արձանագրել եմ, որ այդ ուտելիքը չի հանված շրջանառությունից: Ինձնից մեկ տարի է պահանջվել, որ կարողանամ հասնել նրան, որ սննդակարգից հանեն «ռագու» կոչվածը: Դա ինչ-որ մեկն արտադրում է և այդ արտադրողները, օպերատիվ տվյալներով հայտնի, մեծ անուններ են»,-հայտարարեց Փաշինյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԳՇ, բանակ, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon