«Բացառվում է, որ Սերժ Սարգսյանն 0038 հրամանի մասին տեղեկություն չունենար»

Մարտի 1 11.02.2019   11:01   89

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը մի շարք տեսանկյունից կարևոր է եղել, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

«Որևէ մեկը չի կարող բացառել, որ այն բոլոր գործընթացները, որոնք ընթացել են 2008 թվականի փետրվարի 19-ից հետո, Սերժ Սարգսյանը կարող էր անմասն մնալ այդ գործընթացներին։ Լինելով նաև Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ՝ նույն 2008 թվականին մի շարք գործառույթային կապերով նա կապված էր նաև Պաշտպանության նախարարության հետ, և եթե խոսում ենք 0038 հրամանից, ապա բացառվում է, որ Սերժ Սարգսյանն այդ հրամանի մասին տեղեկություն չունենար», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով. - «Նախագահները տեղեկացված էին իրենց իսկ կողմից ընդունված 0038 հրամանի մասին, որը փորձում են բացառապես վերագրել որպես Միքայել Հարությունյանի կողմից ընդունված հրաման։ Էլ չեմ ասում, էր էդ բոլոր խորհրդակցություններին, շտաբի աշխատանքներին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, և նրանք բոլորը միասին որոշել են մարտիմեկյան այն սցենարը, որը հետագայում իրականացրեցին և այնուհետև ռեպրեսիվ միջոցներով կարողացան հանրահավաքը ցրել և քաղաքական պրոցեսները դադարեցնել»։

Սաֆարյանը շեշտեց՝ 0038 հրամանը, և նաև հետագայում արտակարգ դրության սահմանումը, պրոցեսների զարգացումը, բոլորն ընթացել են երկու նախագահների համատեղ ուժերի շնորհիվ։

«Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ մարտի 1-ին օրվա վերջին արտակարգ դրության սահմանումը ևս պետք է նաև գործառույթային կապերն ուսումնասիրենք, այդ ժամանակ Հանրապետության նախագահի գործառույթների մեջ էր մտնում վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ խորհրդակցելն արտակարգ դրություն սահմանելու ռեժիմ և կարծում եմ, որ նրանց համաձայնության պայմաններում է, որ սահմանվել է արտակարգ դրություն։ Ուստի և՛ 0038 հրամանը, և՛ նաև հետագայում արտակարգ դրության սահմանումը, նաև այդ պրոցեսների զարգացումը, դրանք բոլորը ընթացել են երկու նախագահների համատեղ ուժերի շնորհիվ», - ասաց Սաֆարյանը։

Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է:

2008-ի փետրվարին տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքներով, Հայաստանի նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Սակայն մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ նա դեռևս չէր ստաձնել պարտականությունները, զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը: Այդ օրերին երկրի թիվ մեկ պաշտոնյային՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, նա դեկտեմբերի սկզբից կալանքի տակ է:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սեդա Սաֆարյան, Մարտի 1-ի գործ, 0038

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon