Արթուր Դավթյան. Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են

Քաղաքական 17.04.2019   12:01   125

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ հիմքերով է Ռոբերտ Քոչարյանը շարունակում մնալ կալանքի տակ, եթե քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես` շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է։ Այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլև դատաքննության փուլում։ Որովհետև որքանով, որ հնարավոր է վկայի վրա ներգործել նախաքննության փոլում, այդքանով հնարավոր է ներգործել նաև դատաքննության փուլում։

Սրանք ենթադրություններ չեն, այլ կանխատեսելի հիմնավորումներ, որոնք բխում են ինչպես ՀՀ օրենսդրությունից, այնպես էլ միջազգային փորձից ու ՄԻԵԴ նախադեպային որոշումներից»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Դավթյանը։

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում «Յոթի» գործի վերաբերյալ 2009 թվականին դատախազների 6 հոգանոց դատախազական խումբը որոշում էր կայացրել 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ 2009 թվականին 300.1 հոդվածով մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը) նոր հանցակազմ է պարունակում և վատթարացնող է, ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Դավթյանn ասաց, որ առիթի դեպքում որոշումը կհանրայնացվի և որ դրա մեջ չկա որևէ մեկնաբանություն, թե ինչու է խստացնող։

«Չկա որևէ մեկնաբանություն, չկա որևէ բացատրություն, թե ինչու է դա դիտարկվել որպես խստացնող։ Երկրորդ՝ իրավական մեկնաբանությունն էնպիսի աքսիոմա չէ, որ երբևէ փոփոխության ենթակա չէ»,- ընդգծեց նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, Արթուր Դավթյան, «Յոթի» գործ, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon