Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը քննելու է վաղը

Մարտի 1 12.12.2018   13:02   81

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին:

Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ օգոստոսի 3-ին Առաջին ալիքի «Օրակարգ»-ի հետ հարցազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին: 

«Ես Արմեն Գևորգյանի հետ կապված նորություն ունեի: Առաջին անգամ կհայտնեմ այս մասին այս հաղորդաշարի միջոցով: Նրան մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով»,- ասել էր ՀՔԾ պետը:

Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել էր՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,- գործի բնույթն էր ներկայացրել Սասուն Խաչատրյանը:

Պաշտոնյան նշել էր, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն  նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: «Այդ հանցանքը համարվում է ծանր, մինչև վեց տարի ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնել էր ՀՔԾ պետը:

Ավելի վաղ՝ Արմեն Գևորգյանը մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ հարցաքննության: Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, Սասուն Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյանին, ՀՔԾ, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon