Արման Գալոյան. Հենց Գևորգ Կոստանյանն է եղել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու գաղափարի հեղինակներից մեկը

26.06.2019   12:01   873

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխարհ, կանգնիր, իջնող կա....

Ով-ով, բայց Կոստանյան Գեւորգը գոնե չխոսի Սահմանադրությունից, օրինականությունից ու նման արժեքներից։ 
Սա թեկուզ այն պատճառով, որ նույն Գեւորգ Կոստանյանը եւ Սերժ Սարգսյանի օգնական, եւ ՀՀ գլխավոր դատախազ աշխատած տարիներին ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել մարտի 1-ի գործի կոծկման հարցում ։ Հենց ինքն է եղել մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու գաղափարի հեղինակներից մեկը։

Ապացույցը՝ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացության՝ ստորեւ մեջբերված հատվածն է եւ այդ պնդումը հիմնավորող բազմաթիվ ցուցմունքները։

«Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ»։

Տրամաբանությունն այսքանից հետո հուշում է, որ այդ անձն այսօր պետք է որպես մեղադրյալ լիներ կալանավորված (քանի որ հաշվի առնելով նախկինում զբաղեցրած դիրքը, իսկապես կարող է ազդել նախաքննության ընթացքի վրա) կամ առնվազն կասկածյալի կարգավիճակում։ Այնինչ նա հանգիստ մեկնել է Հայաստանից, եւ հեռվից իշխանությունների հասցեին սպառնալիքներ հնչեցնում։

Չնայած ասեմ, էն հանգամանքը, որ մինչեւ հիմա ինքը մեղադրյալի աթոռին չէ, ավելին՝ իր ազատությունն է վայելում արտերկրում, հիմք է, որ ինքը ոչ թե սպառնալիշխանություններին, այլ ուղղակի ծաղրի, ձեռ առնի, մամուլում նույնիսկ պատվերներ տա սրա-նրա դեմ, մի խոսքով՝ վարվի ինչպես ինքն է կամենում։

Հ.Գ. Թավշյա հեղափոխությունից հետո նա ամեն ջանք գործադրեց որեւէ պաշտոնում նշանակվելու համար, նույնիսկ բացահայտ քծնելով նոր իշխանությանը։ Բայց հասկանալի է՝ մարտի 1-ի հետ առնչություն ունեցողն իրավունք չունի նոր Հայաստանում զբաղեցնել պետական պաշտոն, եւ դեռ տարիներ առաջ Գյումրիում ճակատին գյումրեցիների «զաժիգալկաների» հպումը զգցած Կոստանյանին այլ բան չէր մնում, քան ճողոպրել Մոսկվա, հույսով, որ իրեն ուշացած մեղադրանք առաջադրելուց եւ ուշացած հետախուզում հայտարարելուց հետո այնտեղից ետ չեն բերի։

Արման Գալոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գևորգ Կոստանյան, Մարտի 1-ի գործ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արման Գալոյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon