Արծրուն Հովհաննիսյան. Հայաստանն աշխատում է զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ

Բանակ 13.06.2019   13:00   96

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զենքերի նոր խմբաքանակի գնման մասին խոսք գնացել է:

«Զենքերի գնման գործընթացը բավականին բարդ, պետական գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում: Մենք ունենք զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ: Ինչպես վարչապետն էր հայտնել` մենք ուզում ենք, բնականաբար, մեծացնել, այլ տեսականիներ ունենալ, խոսքը ոչ փոքր մարտավարական զենքերի մասին է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Ամեն ինչ չէ, սակայն, որ շատ արագ է տեղի ունենում, ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի կայացվում: ՊՆ-ում, գլխավոր վարչությունում, կառավարությունում լինում են նիստեր, քննարկումներ, որոշվում են տեսականին, չափաքանակը, գները. միջպետական բարդ գործընթաց է:

Հարցին, թե Հայաստանի համար կան արդյոք առաջնային զինատեսակներ` խոսնակը նշեց, որ ինչպես բազմիցս ասել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրանք մեր ռազմավարությանը համահունչ նոր սերնդի, գերճշգրիտ, հեռահար հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon