«Առավոտ». Մարտի 1-ի գործի բացահայտմամբ միջազգային առումով խնդիր չկա
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram 110190189022 Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների երեկվա ասուլիսի ժամանակ Aravot.am-ը հարցրեց՝ միջազգային հարթակներից ահազանգում են արդարադատության մարտահրավերների մասին, մասնավորապես՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործին անդրադարձ կար, որտեղ վրեժխնդրության քաղաքականության մասին մտահոգություն կար, ի՞նչ տեսակետ ունեք այդ մասին: Պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը, ի պատասխան, հիշեցրեց. «Բոլորս հիշում ենք 1609 բանաձևը 2008-ի ապրիլի 15-ին ընդունած, որը և պատճառ է եղել այն մոնիտորինգի գործընթացի, որը այդ ժամանակ, ինչպես հիշում ենք, սկսվել է Մարտի 1-ի իրադարձություններից հետո: Մարտի 1-ը, որպես երևույթ, որպես Հայաստանի այն իշխանությունների պարտավորություն, դրված է այդ բանաձևում և գրված է որպես խորհուրդ, որպես պարտավորություն իշխանություններին՝ շուտափույթ բացել Մարտի 1-ի հետ կապված բոլոր հանգամանքները: Հիշում եք հետագա 1624 բանաձևը, մյուսները, որտեղ ամեն անգամ նշվում էր այն հանգամանքը, որ Մարտի 1-ի հարցում որևէ առաջընթաց չկա: Եվ եթե մենք նայենք, որ այդ հարցը նաև պատճառ է հանդիսացել բազմաթիվ այլ զեկույցների, այդ թվում՝ Freehom House-ի, որպես նեգատիվ երևույթ իշխանությունների չկատարած պարտավորությունների, ապա այսօր մենք ըստ էության գտնվում ենք մոնիտորինգում նշված հարցի բացահայտման առումով: Ես համոզված եմ, որ դա կգնա թե միջազգային իրավունքի, թե առաջին հերթին ՀՀ օրենքների համաձայն: Այստեղ մեծ խնդիր միջազգային առումով չկա: Հակառակը, մեզ թվում է, որ դա կողջունի ի վերջո նույն ԵԽ-ն, որովհետև այդ պատճառով ենք մենք մտել մոնիտորինգի տակ, ուշադրության տակ»:
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում