«Առավոտ». «Ես «ահազանգ» տերմինի հետ հաձաձայն չեմ

Մամուլ 07.02.2019   09:38   72

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները երեկ ասու­լիս էին հրավիրել՝ ամփոփելով հունվարի 21-25-ը Ձմեռային նս­տաշրջանի աշխատանքները: Պատվիրակության նոր անդամ­ները հանդիպել են նաև ԵԽԽՎ նախագահի հետ, որը նշել է, որ հայաստանյան օրինակը պետբ է վարակիչ լինի այլ պետությունների համար: Aravot.am-ի հարցին, որ միջազգային հարթակներից ահազանգում են արդարադատու­թյան մարտահրավերների մա­սին, մասնավորապես, ԵԽ մար­դու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործին անդրադարձ կար, որտեղ վրեժխնդրության քաղաքականության մասին մտահոգություն կար, ի՞նչ տեսակետ ունեք այդ մասին, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես «ահազանգ» տերմինի հետ հա­մաձայն չեմ: Ահազանգ նշանակում է, որ ինչ-որ խնդիր են տես­նում, ինչ-որ խախտում են տես­նում և ահազանգում են դրա մա­սին: Ըստ էության, չկա որևիցե զեկույց, որտեղ նշվի, որ խախտ­վել է ՀՀ-ում արդարադատությու­նը: Կա կոչ՝ ապահովել, որ բոլոր գործերը՝ ներառյալ Մարտի 1-ի գործը, անցնեն պատշաճ, ար­դար քննության միջով: Շատ դրական կոչ է, որովհետև մենք այսպես թե այնպես դա անելու ենք և անում ենք»։ 

Ռուբինյանը նշեց, որ այդ զեկույցում նաև ող­ջունվում են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները նաև Մարտի 1-ի առումով, որովհետև ի վերջո այսքան տարի անգործությունից հետո իրական քայլեր են կա­տարվում Մարտի 1-ը բացահայտելու ուղղությամբ: Եվ եթե ընդհանուր համատեքստի մեջ նա­յենք, ողջունվում է բացահայտելու քաղաքականությունը և կոչ է արվում, որ գործընթացը լինի արդար, պատշաճ կազմակերպված:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, «Առավոտ», Ռուբեն Ռուբինյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon