Առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ

Հայաստան 15.05.2019   13:30   73

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: Ավելի վաղ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: 

«Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են»,-նշված էր ԿԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ եթե  հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չի եկել, ապա  անհանգստանալ պետք չէ, քանի որ , երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստացվի:

Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առցանց համակարգի պիլոտային ծրագիրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         առաջին, ԿԳՆ, Անժելա Կժդրյան, դպրոց

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon