AP. Ֆրանսիան կշարունակի ճնշում գործադրել Իտալիայի վրա

Մամուլ 09.02.2019   08:35   44

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆրանսիան կշարունակի ճնշում գործադրել Իտալիայի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած ամենամեծ դիվանագիտական վեճի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իտալիայից ֆրանսիայի դեսպանի հետ կանչումը ժամանակավոր է, սակայն Ֆրանսիայի ներքին գործերին չխառնվելու կարևոր ազդանշան է պատմական դաշնակցին ուղղված:

Ֆրանսիայի կառավարության մամուլի քարտուղար Բենջամին Գրիվոն հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպան Քրիստիան Մասեթի հետ կանչումը պայմանավորված է ամիսներ շարունակ «անհիմն հարձակումներով» իտալական կառավարության անդամներ Լուիջի Դի Մայոյի և Մատտեո Սալվինիի կողմից, որոնք քննադատում էին միգրացիայի հարցերով նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունն ու տնտեսությունը:

Սակայն ճգնաժամը գլխավորապես մեկնարկել էր, ըստ ամենայնի, Փարիզի արվարձանում այս շաբաթ «դեղին բաճկոնավերոների» շարժման անդամների հետ Դի Մայոյի հանդիպման պատճառով:

Գրիվոն ասել է, որ այցը խախտել էր տարրական դիվանագիտական էթիկան: Նա քննադատել է «ազգայնական արարքը», որը քայքայում է Եվրոպայի միասնականությունը, և նշել, որ Եվրամիության անդամները պետք է «ավելի լավ վարք դրսևորեն գործընկերների նկատմամբ»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆրանսիա, Associated Press, Իտալիա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon